ԱԼԻՍ ԱՅՎԱԶՅԱՆ

Վոկալ կատարման բակալավրի աստիճան է ստացել Բերքլիի երաժշտության քոլեջում (Բոստոն, Մասաչուսեթս) և Կրթական առաջնորդության մագիստրոսի աստիճան Սուրբ Մարի համալսարանում (Սան Անտոնիո, Տեխաս): ԱՄՆ-ում նա որպես մենակատար և ձայնակցող վոկալիստ մասնակցել է բազմաթիվ նախագծերի և համերգների: Ներկայում նա Նիկոսիայի համալսարանի երաժշտության և պարի բաժնի ջազ երգեցողության ուսուցիչ է (2009 թ.-ից ի վեր) և Ջազ երգչախմբի ղեկավար (2011 թ.-ից ի վեր)։ Սովորում է համալսարանում` դասական կատարողական և մանկավարժական մագիստրոսական աստիճան ստանալու համար: Ելույթներով հանդես է գալիս Կիպրոսի տարբեր քաղաքներում:

 

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ ԵՎ ԽԱԶԱՅԻՆ ՆՈՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Այս զեկուցումը վերաբերում է Կոմիտաս Վարդապետի կյանքին և ստեղծագործությանը, հնագույն խազային նոտագրման համակարգի վերափոխմանն արևմտյան նոտագրման համակարգին: Նպատակն է` հասկանալ Կոմիտասի՝ որպես կոմպոզիտորի և երաժշտագետի ներդրումը հայկական երաժշտության մեջ, քանի որ նրա աշխատություններն ի հայտ են եկել ավելի վաղ, քան նշանավոր այլ գիտնականների` Զոլտան Կոդայիի և Բելա Բարտոկի գործունեությունը:
Խազերի հնագույն նոտագրման համակարգն ուսումնասիրող հայ գիտնականների շարքում առավել ծավալուն հետազոտություն է իրականացրել Կոմիտաս Վարդապետը՝ հայ քահանան, որը հայտնի է որպես հայ ժողովրդական և եկեղեցական երաժշտության ոլորտներում հետազոտություններ կատարած առաջատար գործիչ: Կոմիտասի նշանակալի ստեղծագործություններից է «Պատարագը»՝ գրված ծավալուն ուսումնասիրություններից հետո: Այս ստեղծագործությունը մինչ օրս գործածվում է աշխարհի հայկական եկեղեցիներում:
Կոմիտասն ասում էր, որ գտել է խազերի վերծանման բանալին: Կարելի է ասել, որ նրան հաջողվել է լուծել բարդ գլուխկոտրուկի մի մասը և բացահայտել խազերի նոտագրման համակարգի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են տետրախորդների, ազատ ռիթմերի, շեշտադրումների կիրառումը: Հայկական երաժշտության նրա ուսումնասիրությունները հիմնվում էին ոչ միայն տեղեկատվության երկրորդական աղբյուների վրա, այլև Էջմիածնում՝ հայկական հնագույն տաճարում, և Վենետիկում պահվող բնագիր ձեռագրերի հետազոտությունների վրա: Այս ամենն առավել արժանահավատ է դարձնում կատարված ամբողջ աշխատանքը:
Կոմիտասի կյանքի բացահայտ նպատակն էր գրի առնել և այդպիով պահպանել հայկական ազգային երաժշտական ժառանգությունը, այն հասանելի դարձնել հանրությանը և էթնոերաժշտագիտական ու պատմական ուսումնասիրություններ իրականացնելիս օգտագործել հայկական ժողովրդական երաժշտությունը: