02-anahit-papayan

ԱՆԱՀԻՏ ՊԱՊԱՅԱՆ, ՍՈՊՐԱՆՈ

2004թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի մագիստրատուրան (պրոֆ. Լ. Մկրտչյանի դասարան), իսկ 2006թ.՝ ասպիրանտուրան (պրոֆ. Գ. Գեղամյանի ղեկավարությամբ):
1992-1998թթ. երգել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում (գեղ. ղեկավար՝ Տ. Հեքեքյան):
1998-2000թթ. եղել է Հայաստանի հանրային ռադիոյի երգչախմբի մենակատար (գեղ. ղեկավար՝ Տ. Հեքեքյան):
1995-1998թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական հումանիտար քոլեջի թարգմանչական բաժինը:
1996-2001թթ. երգել է Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու «Սաղմոս» երգչախմբում՝ որպես մենակատար:
2001թ. հիմնել է «Գեղարդ» երգեցիկ խումբը և ցայսօր նրա խմբավարն է ու մեներգչուհիներից մեկը (գեղարվեստական ղեկավար՝ Մ. Նավոյան): Խմբի հետ համատեղ մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների և համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Բելառուսում, Լեհաստանում, Իտալիայում, Լիբանանում, Շվեդիայում և Ռուսաստանում: «Հայնովկայի՝ եկեղեցական երաժշտության օրեր» հոգևոր երաժշտության մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, իսկ Բելառուսի Գրոդնո քաղաքում կայացած «Կոլոժսկի բլագովեստ» մրցույթում նվաճել է Գրան Պրի:
2011թ.-ից աշխատում է «Այբ» ավագ դպրոցում՝ որպես աշակերտական երգչախմբի ղեկավար:
2012թ.-ից ՀՀ մշակույթի նախարարության «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է:
Նրա երգացանկն ընդգրկում է հայ միջնադարյան մոնոդիաներ, ինչպես նաև հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: