img_4494

Ատոմ Էգոյանի այցը

Ապրիլի 7, 2017

«Կոմիտասի ոգին ապրում է այս կառույցում». Ատոմ Էգոյանը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մասին
Ապրիլի 7-ին աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Շրջայցի ընթացքում անվանի կինոռեժիսորը ծանոթացել է Կոմիտասի ստեղծագործական կյանքի ուշագրավ դրվագներին, անձնական իրերին: Ատոմ Էգոյանը շրջել է նաև թանգարանի ժամանակավոր ցուցասրահում, որտեղ նույն օրը բացվել է «Հնչյուն և լռություն. Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը:
Շրջայցի ավարտին Ատոմ Էգոյանը նաև գրառում է կատարել թանգարան-ինստիտուտի հուշամատյանում.
«Իրավամբ տպավորիչ շրջայց էր: Կոմիտասի ոգին ապրում է այս կառույցում. շնորհակալություն»: