2906

Արմեն-Լևոն Մանասերյան | դաշնամուր

Հունիսի 29, 2018

Մենահամերգ | ցուցահանդես | ձայնասկավառակի շնորհանդես

Դաշնակահարը այս նախագծով արդեն հանդես է եկել մի շարք երկրներում՝ Պորտուգալիա, Մալթա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա և այլն։ Ծրագրում կհնչեն Կոմիտասի “Դաշնամուրային պարերը”, Ֆրեդերիկ Ռժևսկու “Winnsboro Cotton Mill Blues” ստեղծագործությունը (որը ԿԹԻ-ի բեմում կհնչի առաջին անգամ) և Մոդեստ Մուսորգսկու “Պատկերներ ցուցահանդեսից” դաշնամուրային ցիկլը, որը առաջին անգամ կներկայացվի դաշնակահարի 10 նկարների հետ համատեղ` իբրև գունային արտացոլանք, որոնք ստեղծվել են Մուսորգսկու երաժշտության տպավորության ներքո:

Ամբողջական տեղեկությունը այստեղ՝
Color Of Sound in Yerevan • CD presentation

Մուտքը՝ 1000 ՀՀ դրամ
Տոմսերի ամրագրման համար զանգահարել + 374 11 570 570