21-02

Ա.Աբրահամյանի «Գերմանական կվինտետ» գրքի շնորհանդես

Փետրվարի 21, 2018

Փետրվարի 21-ին` ժամը 17-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի «Գերմանական կվինտետ» գրքի շնորհանդեսը:
Գրքում երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արամ Աբրահամյանն անդրադառնում է 19-րդ դարի գերմանական մշակույթը ներկայացնող 5 մեծանուն կոմպոզիտորների` Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Բրուքների կյանքին ու ստեղծագործությանը: Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար:
Հեղինակը «Գերմանական կվինտետը» նվիրում է դիրիժոր Դավիթ Խանջյանի հիշատակին: