17553948_1185989354833448_9069013747124633497_n

Բանահավաքչական աշխատանքների դերը հայ երաժշտական ֆոլկլորագիտության ասպարեզում

Ապրիլի 22, 2017

Զրույց-դասախոսություն
Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Նունե Աթանասյանը կներկայացնի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ձևավորման ընթացքը և կխոսի բանահավաքչական գործունեության մասին, որը ծավալվել է 19-րդ դարի երկրորդ կեսին և շարունակվում է մինչև մեր օրերը: Բանախոսը կանդրադառնա երաժշտական ֆոլկլորագիտության ակունքներին կանգնած Սահակ Ամատունու, Կոմիտասի և նրանց գործը շարունակող երախտավորներից մեկի՝ Ստեփան Դեմուրյանի գործունեությանը: Զրույցում կխոսվի նաև մերօրյա բանահավաքչական աշխատանքների մասին:

Մուտքն ազատ է