30-09

«Բնության երգեր»

Հոկտեմբերի 1, 2017

Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրն այս տարի ներկայանում է «Ժառանգությունը և բնությունը» խորագրով: Այս շրջանակներում, 2017 թ. սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենան երկու կրթական ծրագրեր:

Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա «Բնության երգեր» խորագրով կրթական ծրագիրը: Հանդիպման ընթացքում ներկաները կծանոթանան հայ ավանդական երգերից Կոմիտասի կողմից առանձնացված բնության երգերի տեսակներին, այնուհետև կսովորեն մի քանի երգ:

Վարող՝ Աստղիկ Մարտիրոսյան