Գիտաժողով 2019

  • ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԻՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
    միջազգային գիտաժողով՝
    նվիրված Կոմիտաս Վարդապետի
    ծննդյան 150-ամյակին
    հոկտեմբերի 8-10, 2019
    Բեռլին-Հալլե

     

    Կազմակերպիչներ՝
    Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
    Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանություն
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
    Բեռլինի Հումբոլդտի համալսարան
    Բեռլինի պետական գրադարան
    Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարան

    Հովանավոր՝
    Արդշինբանկ

    Կազմակերպչական խորհուրդ՝
    Ն. Գ. Աշոտ Սմբատյան
    Նիկոլայ Կոստանդյան
    Մհեր Նավոյան (նախագահ)
    Արմենուհի Դրոստ-Աբգարյան
    Մելինե Փեհլիվանյան
    Աննա Արևշատյան
    Լիլիթ Երնջակյան
    Լուսինե Սահակյան
    Տաթևիկ Շախկուլյան
    Գայանե Ամիրաղյան
    Լիլիթ Հարությունյան
    Նանե Միսակյան

    Հոկտեմբերի 8
    Հումբոլդտի համալսարան
    Երաժշտագիտության և մեդիա հետազոտությունների ինստիտուտ
    Am Kupfergraben 5, 10117 Berlin

    09:00-09:30
    Ծաղիկների խոնարհում Կոմիտասի հուշատախտակի առջև

    Բեռլինի Հումբոլդտի համալսարան
    հանդիսությունների սրահ
    Luisenstraße 56, 10117 Berlin

    09:30-10:00
    ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ

    10:00-10:30
    ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՈՒՄ
    Ողջույնի խոսք
    ՍԱԲԻՆԵ ՔՈՒՆՍԹ, դոկտոր, պրոֆեսոր, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի նախագահ
    Ն. Գ. ԱՇՈՏ ՍՄԲԱՏՅԱՆ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
    ՍԵԲԱՍՏԻԱՆ ՔԼՈԹՑ, դոկտոր, պրոֆեսոր, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի Միջմշակութային երաժշտագիտության ամբիոնի պրոֆեսոր
    ՆԻԿՈԼԱՅ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ, արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն

    10:30-11:15
    ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ

    «Կոմիտասի դերն ու նշանակությունը հայ մշակույթի պատմության մեջ» (անգլ.)
    ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր (Հայաստան)

    «Կոմիտաս-եվրոպացին. եվրոպական երաժշտական մտածողության և կոմպոզիցիայի արվեստի հետքերը Կոմիտասի երկերում» (գերմ.)
    ԹՈՄԱՍ ԲՈՒԽՀՈԼՑ, դոկտոր, պրոֆեսոր (Գերմանիա)

    11:15-11:30
    Սուրճի ընդմիջում

    11:30-13:30
    ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
    ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ

    «Կոմիտասը որպես առանցքային կերպար հայ-գերմանական հարաբերություններում» (գերմ.)
    ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴՐՈՍՏ-ԱԲԳԱՐՅԱՆ, դոկտոր, պրոֆեսոր (Գերմանիա)

    «Կոմիտասի բեռլինյան շրջանի ստեղծագործությունը» (անգլ.)
    ՏԱԹԵՎԻԿ ՇԱԽԿՈՒԼՅԱՆ, արվեստագիտության թեկնածու (Հայաստան)

    «Ռիխարդ Վագները և Կոմիտաս Վարդապետը» (անգլ.)
    ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ, արվեստագիտության թեկնածու (Հայաստան)

    «Մանրուսման արվեստը և գրքերը Կոմիտասի ուսումնասիրությունների լույսի ներքո» (անգլ.)
    ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր (Հայաստան)

    13:30-15:00
    Ճաշի ընդմիջում

    15:00-16:30
    ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏ
    ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

    «Կոմիտասը և հայ երաժշտական ֆոլկլորագիտության հիմնախնդիրները» (հայ.)
    ԱԼԻՆԱ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր (Հայաստան)

    «Բազմալեզվությունը և ինքնությունը հայ աշուղական ավանդույթում՝ Կոմիտասի դրույթների լույսի ներքո» (անգլ.)
    ԼԻԼԻԹ ԵՐՆՋԱԿՅԱՆ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր (Հայաստան)

    «Կույս-ռազմիկների նախատիպը արևելասլավոնական և գերմանական երաժշտական ավանդույթներում՝ համեմատական բնութագրերով» (անգլ.)
    ՏԱՏՅԱՆԱ ԿԱՊԼՈՒՆ, արվեստագիտության թեկնածու (Ուկրաինա)

    Բեռլինի պետական գրադարան
    «Օտտո Բրաուն» սրահ
    Potsdamer Straße 33, 10785 Berlin

    18:30-19:30
    ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ

    ԴՈԿՏ. ԲԱՐԲԱՐԱ ՇՆԱՅԴԵՐ-ՔԵՄՓՖ, պատվավոր դոկտոր, Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրեն

    ՄԵԼԻՆԵ ՓԵՀԼԻՎԱՆՅԱՆ, ցուցադրության համադրող
    ՍԻԼՎԻՆԱ ՏԷՐ-ՄԿՐՏՉԵԱՆ, ցուցադրության ձևավորող

    Հոկտեմբերի 9
    Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարան
    գլխավոր մասնաշենք (Löwengebäude)
    հանդիսությունների սրահ
    Universitätsplatz 11, 06108 Halle (Saale)

    9:30-11:30
    Ժամանում Բեռլինից Հալլե

    11:30-12:00
    Ողջույնի խոսք
    ՔԼԱՈՒՍ ՆՈՅՄԱՆ, դոկտոր, պրոֆեսոր, (Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի
    համալսարանի էթնոերաժշտագիտության ամբիոնի պրոֆեսոր), Գերմանիա
    ԿԼՈԴ ՄՈՒԹԱՖՅԱՆ, դոկտոր, պրոֆեսոր, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան (Փարիզ)

    12:00-14:00
    ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏ
    ԿՈՄԻՏԱՍԸ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (Ա)
    «Կոմիտասը՝ որպես երաժիշտ-ազգագրագետ.
    համեմատական գիտապատմական դասակարգման փորձ» (գերմ.)
    ՔԼԱՈՒՍ ՆՈՅՄԱՆ, դոկտոր, պրոֆեսոր (Գերմանիա)

    «Ազգայինի կոմիտասյան հայեցակարգը» (հայ.)
    ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր (Հայաստան)

    Breitkopf & Härtel հրատարակչության արխիվ. փաստաթղթեր Կոմիտաս ուսումնասիրելու համար» (գերմ.)
    ԹԵՔԼԱ ՔԼՈՒԹԻԳ, դոկտոր (Գերմանիա)
    ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, արվեստագիտության թեկնածու (Հայաստան)

    «Օսկար Ֆլայշերը և Կոմիտասը» (գերմ.)
    ՀԵԼՄՈՒՏ ԶԱՆԴԵՔ (Գերմանիա)

    14:00-15:30
    Ճաշի ընդմիջում

    15:30-17:00
    ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏ
    ԿՈՄԻՏԱՍԸ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (Բ)

    «Երաժշտական տերմինների լեզուները՝ Կոմիտասի դաշնամուրային երկերում» (անգլ.)
    ՄԱՐԻԱ ԼՈՒՉԻԱ ԱԼԻՖՖԻ (Իտալիա)

    «Կոմիտասի ստեղծագործության ենթաշերտային խորհրդաբանությունը և դրա թվագրության խնդիրը» (գերմ.)
    ԱՐՍԵՆ ԲՈԲՈԽՅԱՆ, պատմական գիտությունների թեկնածու (Հայաստան)

    «Կոմիտասը կերպարվեստում» (անգլ.)
    ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր (Հայաստան)

     

    Հոկտեմբերի 10
    Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարան
    գլխավոր մասնաշենք (Löwengebäude)
    հանդիսությունների սրահ
    Universitätsplatz 11, 06108 Halle (Saale)

    09:00-11:30
    ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆԻՍՏ
    ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

    «Ոտնլվայի կարգը միջնադարյան երաժշտական մշակույթում. տեքստաբանություն vs հերմենևտիկա (համեմատական հետազոտությունների հեռանկարների շուրջ)» (անգլ.)
    ՄԱՐԻՆԱ ԵԳՈՐՈՎԱ, բանասիրական գիտությունների թեկնածու (Ռուսաստան)

    «Հոգևոր տաղերգության նմուշների կոմիտասյան գրառումները» (հայ.)
    ԱՍՏՂԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ, արվեստագիտության թեկնածու (Հայաստան)

    «Հայոց Բձ ձայնեղանակը և միջնադարյան Dies irae սեկվենցիան» (հայ.)
    ՆԱՆԵ ՄԻՍԱԿՅԱՆ (Հայաստան)

    «Կոմիտասի ձեռագրագիտական և խազաբանական ուսումնասիրությունները (ևս մեկ անդրադարձ)» (անգլ.)
    ԱՐՈՒՍՅԱԿ ԹԱՄՐԱԶՅԱՆ, արվեստագիտության թեկնածու (Հայաստան)

    «Ձայնեղանակների վերլուծության կոմիտասյան մեթոդի դրույթներից մեկը (հայ հոգևոր երգարվեստի Էջմիածնական և Նոր Ջուղայի երգվածքների օրինակով)» (գերմ.)
    ԳԱՅԱՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ, արվեստագիտության թեկնածու (Հայաստան)

    11:30-12:00
    Սուրճի ընդմիջում

    12:00-13:00
    ՎԵՑԵՐՈՐԴ ՆԻՍՏ
    ԱՐՎԵՍՏԸ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

    «Կոմիտասը և հայերի կյանքը Օսմանյան կայսրությունում» (գերմ.)
    ԷԼԿԵ ՀԱՐՏՄԱՆ, դոկտոր, պրոֆեսոր (Գերմանիա)

    «Ստեղծագործություն և սուգ» (անգ.)
    ՌԻՏԱ ՍՈՒԼԱՀԵԱՆ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ (Կանադա)

    13:00-14:00
    ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

     


     


  • ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ -
    Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ, «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար: Հեղինակ է 2 մենագրության` «Տաղերի ժանրի ծագումնաբանությունը և ազատ մեղեդիական մտածողության դրսևորումը հայկական միջնադարյան մասնագիտացված երգարվեստում» (Երևան, 2001), «Դրվագներ հայ երաժշտության պատմությունից» (Երևան, 2009),
    ԹՈՄԱՍ ԲՈՒԽՀՈԼՑ -
    Պրոֆեսոր Թոմաս Բուխհոլցը կոմպոզիտոր է և երաժշտագետ: «Բլյութներ» դաշնամուրային գործարանում դաշնամուր պատրաստող վարպետի և դաշնամուր լարողի մասնագիտություն ձեռք բերելուց հետո կոմպոզիցիա (ղեկավար՝ Գյունտեր Նոյբերտ), մեներգեցողություն և երաժշտական մանկավարժություն է ուսանել Լայպցիգի Երաժշտության և թատրոնի համալսարանում, որն ավարտել է դիպլոմով (1988): Այնուհետև՝ Հալլեի Մարտին Լյութերի համալսարանում դասավանդելուն զուգահեռ, հաճախել է պրոֆեսոր Ռութ Ցեխլինի դասընթացին Բեռլինի Արվեստների
    ԱՐՄԵՆՈՒՀՒ ԴՐՈՍՏ-ԱԲԳԱՐՅԱՆ -
    Դոկտոր, պրոֆեսոր, հայագետ, բյուզանդագետ, արևելագետ: Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը (1977) և Մոսկվայի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (ղեկավար՝ Սերգեյ Ավերինցև): 1985 թ. սկած դասախոսական և գիտական գործունեություն է ծավալում Հալլեի Մարտին Լյութերի համալսարանում: 2003 թ. նույն համալսարանի Քրիստոնյա Արևելքի լեզուների և գրականության ամբիոնում պաշտպանել է թեկնածուական թեզը՝ նվիրված Աստվածահայտնության շարականներին:
    ՏԱԹԵՎԻԿ ՇԱԽԿՈՒԼՅԱՆ -
    Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի (ICTM) հայաստանյան պատասխանատու: Թեկնածուական ատենախոսություն պաշտպանել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Գրացի համալսարանի Սիստեմատիկ երաժշտագիտության կենտրոնում կատարել է հետթեկնածուական ուսումնասիրություն (Ավստրիա, 2014-2015): Հեղինակ է երկու մենագրությունների՝ «Կոմիտասի ստեղծագործության վաղ շրջանը» (Երևան,
    ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ -
    Երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնի ասպիրատուրան: Ներկայումս ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի դոկտորանտ է: Գիտական թեզը պաշտպանել է 2007 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Լ. Սահակյանը հեղինակ է «Կոմիտասագիտությունը հայ երաժշտագիտության մեջ» մենագրության (Երևան, 2010) և մի շարք
    ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ -
    Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր: Հայաստանի կոմպոզիտորների միության, Բյուզանդագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEB), Վիեննայի Մոնոդիայի ուսումնասիրման միջազգային ընկերության և Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEA) անդամ է: Հեղինակ է հայ միջնադարյան երաժշտության պատմության, տեսության և գեղագիտության հարցերին, կոմիտասագիտությանը և հայ արդի կոմպոզիտորների
    ԱԼԻՆԱ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ -
    Երաժշտագետ-ֆոլկլորագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ: Եղել է Հայկական ժողովրդական երգի և պարի պետական անսամբլի և Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի ֆոլկլորային խորհրդատու: 1989-2018 թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնը: Զբաղվում է ֆոլկլորի հավաքչական աշխատանքով, ֆոլկլորային նմուշների վերծանությամբ (նոտագրմամբ): Հեղինակ է դպրոցական դասագրքերի, ֆոլկլորային երգերի ժողովածուների, շուրջ
    ԼԻԼԻԹ ԵՐՆՋԱԿՅԱՆ -
    Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի (ICTM) և Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Հեղինակ է հայերեն, ռուսերեն և անգլերեն շուրջ 80 գիտական հոդվածների և 5 գրքերի, այդ թվում՝ «Հայ-իրանական կապերի
    ՏԱՏՅԱՆԱ ԿԱՊԼՈՒՆ -
    Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Օդեսսայի Ա. Վ․ Նեժդանովայի անվան երաժշտական ակադեմիայի Տեսական և գործնական մշակութաբանության ամբիոնի դոցենտ: Երաժշտական կրթությունը ստացել է Օդեսսայի երաժշտական քոլեջում (տեսական բաժին, 1984) և Ա. Վ․ Նեժդանովայի անվան կոնսերվատորիայում (երաժշտագիտական բաժին, 1989): Երաժշտական և տեսական առարկաներ է դասավանդել Օդեսսայի երաժշտական քոլեջում (1991-2010): 2000 թ. մինչ օրս դասավանդում է Օդեսսայի Ա. Վ․ Նեժդանովայի
    ՔԼԱՈՒՍ ՆՈՅՄԱՆ -
    Երաժշտական մանակվարժություն է ուսանել Դրեզդենի Երաժշտության բարձրագույն դպրոցում (1993-1997, ջազի, ռոք և փոփ երաժշտության, ինչպես նաև էլեկտրոկիթառի ոլորտներում): Համեմատական երաժշտագիտություն է ուսումնասիրել Բեռլինի Ազատ համալսարանում (1998-2002), որն ավարտել է «Փարանգ երաժշտությունը Տրինիդադում» թեզի պաշտպանությամբ (2004): 2015 թ. Քյոլնի համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի կոչում` պաշտպանության ներկայացնելով «Լեհաստանի գերմանական համայնքի երաժշտությունը» թեմայով ուսումնասիրությունը: 2011-2017 թթ. աշխատակցել
    ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ -
    ԱԶԳԱՅԻՆԻ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ Ազգայինի ընդգծվածությունը Կոմիտասի ժառանգության մեջ պայմանավորում է նրա տեղն ու դերը հայ երաժշտության պատմության մեջ։ Հենց այս հանգույցի շուրջ է ձևակերպվում նրա հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր լինելու պատմական դերը։ Ազգայինը որպես ստեղծագործական և աշխարհայեցողական ելակետ Կոմիտասի ժառանգության մեջ ունի հիմնավորման երկու առանցք։ Եթե հայ մշակույթի հարուստ շերտավորումներին նրա բազմակի անդրադարձերը ակներև
    ԹԵՔԼԱ ՔԼՈՒԹԻԳ -
    Դոկտոր Թեքլա Քլութիգը 1987-1992 թթ. պատմություն և քաղաքագիտություն է սովորել Բոննում և Համբուրգում: ԳԴՀ-ի հետազոտության թեմայով ատենախոսություն պաշտպանելուց հետո 1995-1997 թթ. ստաժավորում է անցել՝ որպես արխիվային բարձրագույն ծառայող: Այդ ժամանակից ի վեր աշխատել է Սաքսոնական արխիվային վարչությունում՝ որպես Դրեզդենի Գլխավոր պետական արխիվի բաժնի վարիչ (2002-2007) և Սաքսոնական պետական արխիվի (Լայպցիգի պետական արխիվ) բաժնի ղեկավար (2008-ից
    ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ -
    Երաժշտագետ-միջնադարագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտաշխատող, Երաժշտական գրադարանի մատենագիտության, ձայնագրության ու թվայնացման բաժնի վարիչ։ Լ.Հարությունյանը ստացել է բակալավրի և մագիստրոսի կոչում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում։ 2018 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ութձայն համակարգը հայ հոգևոր երգարվեստի մխիթարյան երգվածքում» թեմայով։ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD)
    ՀԵԼՄՈՒՏ ԶԱՆԴԵՔ -
    Բժիշկ-ախտաբան, կովկասագետ, հայագետ: 1980 թ. Բադ Բերկայի (Թյուրինգիա) միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1982-1988 թթ. բժշկություն է ուսանել Լայպցիգում՝ ստանալով դիպլոմավորված բժշկի որակավորում: 1988-89 թթ. Այզենախում օժանդակ կրթություն է ստացել եկեղեցական երաժշտության ոլորտում՝ որպես երգեհոնահար: Աշխատել է Հալլեի Շրջանային հիվանդանոցում (հետագայում՝ «Մարթա Մարիա» քաղաքային հիվանդանոց) որպես բժիշկ-ասիստենտ (1988-1997), ապա՝ որպես բժիշկ-ախտաբան: 1998-2010 թթ. պաշտոնավարել է որպես
    ՄԱՐԻԱ ԼՈՒՉԻԱ ԱԼԻՖՖԻ -
    Ընդհանուր և պատմական լեզվաբանության գծով դոցենտ՝ Պալերմոյի համալսարանի հումանիտար գիտությունների բաժանմունքում: Բակալավրիատի՝ «Ժամանակակից լեզուները և թարգմանությունը միջազգային հարաբերություններում» և մագսիտրատուրայի՝ «Ենթագրեր խուլերի և աուդիոնկարագրություն կույրերի համար» դասընթացների համակարգող է։ Նույն համալսարանում դասավանդում է «XX և XXI դդ. լեզվաբանություն», «Յուրացման հարցերի լեզվաբանություն» և «Ընդհանուր լեզվաբանություն» առարկաները: Ընդգրկված է Պալերմոյի Հումանիտար գիտությունների և մշակութային ժառանգության դպրոցի ընտրող
    ԱՐՍԵՆ ԲՈԲՈԽՅԱՆ -
    Հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների թեկնածու, Թյուբինգենի համալսարանի փիլիոսոփայության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն և առաջատար գիտաշխատող: Ավարտել է Երևանի Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը (1997), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան (1999): 1999-2000 թթ. սովորել է Մյունխենի համալսարանի Առաջավորասիական հնագիտության ինստիտուտում, 2001-2006 թթ.՝ Թյուբինգենի համալսարանի Նախապատմության ինստիտուտում: Դասավանդում է Երևանի պետական
    ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆ -
    Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր: 1974 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1978 թ. աշխատանքի է անցել համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում: 1978-ից սկսած՝ գիտական աշխատանքին զուգընթաց հայկական և Հին աշխարհի արվեստներ ու այլ առարկաներ է դասավանդել Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: 1996-ից առ այսօր ղեկավարում է Երևանի պետական համալսարանի Հայ
    ՄԱՐԻՆԱ ԵԳՈՐՈՎԱ -
    Բանասիրական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի Ն․ Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի Հին ռուսական երգչական արվեստի ամբիոնի դոցենտ։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանում 1996-ին։ Հեղինակ է մենագրության, չորս դասագրքերի, մի շարք հոդվածների։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հին ռուսական գրականության պատմությունը, միջնադարյան հոգևոր տեքստերի հռետորաբանությունն ու պրագմատիկան, բյուզանդական հայրաբանական գրականության և հիմներգության
    ԱՍՏՂԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ -
    Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի՝ «Մատենադարան»-ի ավագ գիտաշխատող, Վիեննայի Մոնոդիայի ուսումնասիրության ընկերության անդամ:: Հրատարակել է «Արմաշի դպրեվանքի երաժշտական ավանդույթները ուսումնասիրությունը («Արմաշի դպրեվանքը» գրքում, Երևան, 1988, մաս Բ): Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներին: 2005 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է «Համբարձում Չերչյանը և Արմաշի դպրեվանքի երաժշտական ավանդույթները» թեմայով
    ՆԱՆԵ ՄԻՍԱԿՅԱՆ -
    Երաժշտագետ-միջնադարագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության և կոմպոզիցիայի բաժինները: Տպագրել է հոդվածներ, զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում: Զբաղվում է մանկավարժական գործունեությամբ: Ն.Միսակյանի գիտական ուսումնասիրությունն առնչվում է հայ հոգևոր երաժշտության, մասնավորապես, հայկական Ութձայն համակարգի հետ կապված մի շարք հիմնախնդիրներին: Գիտական հետաքրքրությունների շրջանակում են նաև հայ հոգևոր երգաստեղծության և հայ
    ԱՐՈՒՍՅԱԿ ԹԱՄՐԱԶՅԱՆ -
    Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության (1998-2003) և երգեհոնային (2000-2005) բաժիններում: 2005-ից աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ Արվեստի և գրչության կենտրոնների և աղբյուրագիտության բաժիններում՝ որպես ավագ գիտաշխատող: 2016 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Երաժշտության ընկալումը հայ միջնադարյան մեկնողական ավանդույթում» թեմայով: Հեղինակ է երկու մենագրությունների՝ «Մարդու կազմության տեսության վերաիմաստավորումը հայ միջնադարյան մեկնողական ավանդույթի
    ԳԱՅԱՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ -
    Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, Վիեննայի Մոնոդիայի ուսումնասիրության ընկերության անդամ: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, այնուհետև՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան: 2012 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: Հեղինակ է մենագրության («Ութձայն համակարգը հայ հոգևոր երգարվեստի Նոր Ջուղայի կամ Հնդկայահոց երգվածքում», 2016), մի
    ԷԼԿԵ ՀԱՐՏՄԱՆ -
    Էլկե Հարտմանը պատմություն և իսլամագիտություն է ուսանել Բեռլինի Ազատ համալսարանում: Ավարտել է նույն համալսարանի իսլամագիտության ինտիտուտը՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի (PhD) գիտական աստիճան՝ Օսմանյան կայսրությունում զինվորագրության թեմային նվիրված ուսումասիրության համար: Օսմանյան կայսրությունում հայերի կյանքի և անձնական վկայությունների թեմայով հետդոկտորական թեզ է պաշտպանել Բուդապեշտի Կաթոլիկ համալսարանում: 2010 թ. Վահե Թաշճյանի հետ միասին հիմնադրել է «Յուշամատեան» նախագիծը, որի
    ՌԻՏԱ ՍՈՒԼԱՀԵԱՆ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ -
    Ռիտա Սուլահեան Գույումճեանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ Որպես հոգեբույժ մասնագիտացել է Մոնրեալի ՄաՔ-Գիլ համալսարանում, որտեղ դասավանդում է երեսունհինգ տարի։ Ունի դոցենտի կոչում։ Ներկայումս աշխատում է Մոնրեալի Ս․ Մարիամ հիվանդանոցում՝ որպես հոգեբուժական ամբուլատոր բաժնի տնօրեն։ Հինգ գրքի հեղինակ է, այդ թվում՝ «Օրագրային գրառումներ Հայաստան կատարած ուղևորության մասին. հոգեբույժի նոթեր» (Մոնրեալ, 1991) «Խելագարության ակունքներում։ Կոմիտաս.