06-07

Դասախոսություն | Հովնան Սարգսյան

Հուլիսի 6, 2018

Հազարամյակներից եկող կերպարվեստի պատմությունը մարդկությանը հղած ուղերձներ են պարունակում, ընդ որում դրանց ձևերն ու տեխնիկական միջոցները անընդհատ փոփոխվել են: Դրանց պատճառներից են՝ էթնիկ առանձնահատկություններ, քաղաքական
իրավիճակ և այլն:
Հնագույն որմնանկարներում, հետագայում նաև կտավների վրա իր ուրույն տեղն է գրավում բնության հրաշքներից մեկը՝ ծաղիկը:
Հեթանոսական և քրիստոնեական արվեստում բազմիցս հանդիպում ենք ծաղիկների: Թե ինչ խորհուրդ և նշանակություն ունեն դրանք, կծանոթանանք գեղանկարիչ Հովնան Սարգսյանի՝ «Ծաղիկը` որպես խորհրդանիշ արևելյան արվեստում» և «Ծաղիկը` որպես խորհրդանիշ արևմտյան արվեստում» դասախոսությունների ընթացքում:

Մասնակցություն՝ 600 ՀՀ դրամ