ԷԼԿԵ ՀԱՐՏՄԱՆ

Էլկե Հարտմանը պատմություն և իսլամագիտություն է ուսանել Բեռլինի Ազատ համալսարանում: Ավարտել է նույն համալսարանի իսլամագիտության ինտիտուտը՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի (PhD) գիտական աստիճան՝ Օսմանյան կայսրությունում զինվորագրության թեմային նվիրված ուսումասիրության համար: Օսմանյան կայսրությունում հայերի կյանքի և անձնական վկայությունների թեմայով հետդոկտորական թեզ է պաշտպանել Բուդապեշտի Կաթոլիկ համալսարանում: 2010 թ. Վահե Թաշճյանի հետ միասին հիմնադրել է «Յուշամատեան» նախագիծը, որի հիմքում Օսմանյան կայսրությունում հայերի առօրյա կյանքի և մշակույթի վերստեղծման (ռեկոնստրուկցիայի) գաղափարն է: 2016 թ. Բալինտ Կովաչի հետ համատեղ Բուդապեշտի Կաթոլիկ համալսարանում հիմնադրել է հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտ: 2019 թ. ապրիլից Համբուրգի համալսարանի թուրքագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է:

ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ՀԱՅԵՐԻ ԿՅԱՆՔԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ծնված լինելով 1896-ին Արևմտյան Անատոլիայի Քյոթահիա (Կուտինա) քաղաքում` Սողոմոն Սողոմոնյանը (հետագայում՝ Կոմիտաս Վարդապետ) հասակ էր առել որպես թրքախոս և հայկական կրթություն էր ստացել Հայոց եկեղեցու աթոռանիստ Էջմիածնում: Զեկուցման մեջ անդրադարձ է կատարվում հայերի կյանքի նախադրյալներին ու պայմաններին՝ Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև: Առանձնահատուկ լուսաբանման են արժանանում թուրքահպատակ հայերի կենսաշխարհն ու մշակույթը XIX դարում: