21268635_1514618595271514_1013585984_n-2

«Ընտրանի»

2017 թ. սեպտեմբերի 5-29

«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն առաջին անգամ «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ անցկացնում է «Ընտրանի» խորագրով ցուցահանդես՝ ներկայացնելով հայ արվեստի լավագույն ստեղծագործությունները մեկ հարթակում: Ցուցահանդեսին ներկայացված գործերը բացառապես մասնավոր հավաքածուներից են:
Ցուցահանդեսին ներկայացված էին հայ նկարիչների ընտրանին հայ կոլեկցիոներների աչքերով՝ 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 21-րդ դարի սկիզբ: Ներկայացված էին հայ դասական և մոդեռն 24 վարպետներ՝ Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան, Վարդան Մախոխյան, Եղիշե Թադևոսյան, Վահրամ Գայֆեջյան, Մարտիրոս Սարյան, Հովհաննես Ալխազյան, Երվանդ Քոչար, Արշիլ Գորկի, Լևոն Թութունջյան, Դմիտրի Նալբանդյան, Գառզու, Գրիգոր Պետիկյան, Սարգիս Դիրանյան, Արսեն Շաբանյան, Ժան Ժանսեմ, Հակոբ Հակոբյան, Վրույր Գալստյան, Մինաս Ավետիսյան, Աշոտ Հովհաննիսյան, Հրաչյա Հակոբյան, Սեյրան Խաթլամաջյան, Ռոբերտ Էլիբեկյան, Վարուժան Վարդանյան, թվով 30 ստեղծագործություն: