01-06

Թանգարանը` երեխաներին

Հունիսի 1, 2018

Միջոցառում` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան

Հունիսի 1-ին`ժամը 11:00-ից, Կոմիտասի թանգարանը հնարավորություն կընձեռի մի խումբ փոքրիկների շրջայց վարել թանգարանում: Սա կլինի նրանց առաջին փորձը իբրև զբոսավարներ: Շրջայցի ընթացքում փոքրիկները նաև կներկայացնեն Կոմիտասի բանաստեղծություններից: Իսկ շրջայցի ավարտին մասնակիցները անակնկալ կատարումներով հանդես կգան այցելուների համար:
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի օգնությամբ միջոցառման վերջում երեխաները իրենց տպավորությունները կարտահայտեն պատկերներով`նկարելով թանգարանի բակում:
Մասնակիցները թանգարանի կողմից կստանան շնորհակալագրեր: