dsc_2191

ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երաժշտագետ-միջնադարագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտաշխատող, Երաժշտական գրադարանի մատենագիտության, ձայնագրության ու թվայնացման բաժնի վարիչ։ Լ. Հարությունյանը ստացել է բակալավրի և մագիստրոսի կոչում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում։ Ավարտել է նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Մհեր Նավոյանի ղեկավարությամբ։ 2018 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ութձայն համակարգը հայ հոգևոր երգարվեստի մխիթարյան երգվածքում» թեմայով։ Լ. Հարությունյանի գիտական հետաքրքրությունն ընդգրկում է հայ հոգևոր և ժողողվրդական երգարվեստի խնդիրները։

«ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳՎԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ. ԳՐԱՌՎԱԾ ՆՅՈՒԹ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹ»

Երկար ժամանակի ընթացքում բանավոր փոխանցվելուց հետո Մխիթարյան միաբանության հոգևոր երգվածքը գրառվել է հ. Ղևոնդ վրդ. Տայյանի կողմից՝ XX դարի կեսերին: Յոթ հատորից բաղկացած այս Շարակնոցում մեզ է հասել կանոնացված շարականների մեծամասնությունը, ինչպես նաև նորաստեղծ շարականներ, որոնք արդեն զուտ տեղի ավանդութային կիրառություն ունեն։ Սակայն գործնականում պարզ է դառնում, որ հոգևոր երաժշտությունը գրառվելուց հետո էլ շարունակում է փոխանցվել բանավոր ավանդույթով։ Զեկուցման ընթացքում ներկայացնում ենք Շարակնոցի գրառումների և ժամանակակից կատարումների համեմատությունը: