15156843_1078185725613812_4338205789739828507_o

Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը

Նոյեմբերի 29, 2016

Սիրելի՜ փոքրիկներ,

Նոյեմբերի 29-ին` ժ. 16.30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը» կրթական ծրագիրը:

Դարերի ընթացքում հայ վարպետները գունագեղ նախշերով եւ կերպարներով զարդարել են զանազան իրեր, այդ թվում` սափորներ, բաժակներ, ափսեներ, սրվակներ, սալիկներ, կախազարդեր և այլն։
Մասնակցելով ծրագրին` դուք կբացահայտեք Կուտինայի հախճապակու արվեստի պարզ ոճը և կախարդական գույներն ու կերպարները։ Խաղի միջոցով միասին կծանոթանանք դարավոր այս արվեստի նմուշներին, ապա ստեղծագործելով կհայտնվենք վարպետների զարդանախշերի ու արձանագրությունների աշխարհում:

Մուտքն ազատ է։
Թիրախ` 8-12 տարեկան երեխաներ