17880502_1205590009540049_7685710994101987376_o

«Հազար ու մի խաղ»

Ապրիլի 23, 2017

2017 թ.-ի ապրիլի 23-ին` ժ. 17։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Հազար ու մի խաղ» հուշ-երեկոն։ Այս կրթական ծրագիրը նվիրված է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Հանդիպման ընթացքում կծանոթանանք և կերգենք տարբեր բանահավաքների կողմից գրառված ժողովրդական երգեր, որոնք մեզ են հասել Արևմտյան Հայաստանից գաղթած երգասացների միջոցով։

Մուտքն ազատ է։