21013998_1329941953771520_6796032852378268367_o

«Հնչյուն եւ լռություն» գրքի շնորհանդես

Օգոստոսի 29, 2017

Հինգ ամիս շարունակ ավանդական նվագարանները հնչեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցասրահում․ այժմ նրանց կյանքը շարունակվելու է հնչող լռությամբ։ Նվագարանները շարունակելու են ապրել ցուցադրության պատկերագրքում և գիտական հոդվածների ժողովածուում, որտեղ քննարկվում են հայ երաժշտության պատմության մեջ երաժշտին և նվագարաններին առնչվող հիմնախնդիրներ՝ ըստ հնագիտական, մատենագիտական, լեզվաբանական, արվեստաբանական, ազգագրական, մշակութաբանական և այլ աղբյուրների։
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ ժամը 17։00-ին։ Միջոցառման ընթացքում ելույթ կունենա «KARTASH» duo՝ Նորայր և Գրիգոր Քարտաշյաններ:

Սիրով սպասում ենք բոլորիդ։
Մուտքն ազատ է։