S&S Poster

«Հնչյուն և լռություն»

2017 թ. ապրիլի 8 – օգոստոսի 29

Երաժշտությունը ժամանակի մեջ հնչյուն և լռություն համադրելու արվեստն է։ Այս ցուցադրությունը Հայկական լեռնաշխարհում երաժշտական մշակույթի զարգացման պատմական ընթացքին նվագարանի միջոցով ծանոթանալու մի հնարավորություն էր։ Երաժշտություն, որի մասին կարելի է խորհել՝ լուռ դիտելով և զգալով նրա հմայիչ հնչյունները։
«Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրության նպատակն էր լույս սփռել նվագարանների ստեղծման և զարգացման պատմությանը, դրանց կենցաղավարմանը, գործառույթներին, մշակութաբանական համապատկերին, ինչպես նաև երաժշտի ու նվագարանագործ-վարպետի դերին պատմության հոլովույթում։ Ցուցադրությունն ընդգրկում էր բազմատեսակ ցուցանմուշներ` հնագիտական առարկաներ, ձեռագրերի և տապանաքարերի թվայնացված տարբերակներ, արխիվային լուսանկարներ, ավանդական նվագարաններ, ինչպես նաև կրթական սեղան, որի վրայի նվագարանները կարող էին փորձարկել այցելուները:

Համադրող` Նայիրի Խաչատուրեան
Գիտական խորհրդատու` Հռիփսիմե Պիկիչյան
Ցուցադրության խորհրդատու` Մարինե Հարոյան
Ձևավորողներ` Սարհատ Պետրոսյան, Արմինե Շահբազյան