07-hovhannes-cheqijyan

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ, ԴԻՐԻԺՈՐ

Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆ. Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1929թ. հունվարի 23-ին Ստամբուլում:
Ավարտել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի Ստամբուլի մասնաճյուղը, սովորել է Saint-Michel (Սեն-Միշել) ֆրանսիական քոլեջում, մասնագիտացել` Փարիզի Ecol normale de Musique (Էկոլ նորմալ դը Մյուզիք) կոնսերվատորիայում` Փարիզի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, պրոֆ. Ժան Ֆուրնեի դասարանում: Միաժամանակ սովորել է քիմիական հետազոտական ինստիտուտում՝ ստանալով ինժեներ-քիմիկոսի դիպլոմ: Ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան:
Հովհաննես Չեքիջյանը 1961թ. մրցույթով նշանակվել է Հայաստանի պետական ազգայինակ ադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Համատեղությամբ աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում՝ որպես գլխավոր խորհրդական:
1982թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում ԽՍՀՄ-ի բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:
1982-1987թթ. համատեղությամբ աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն:
Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել մշակութային խոշոր կենտրոններում` Նյու-Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, այլն, ընդհանուր առմամբ՝ 184 քաղաք: Չեքիջյանը ղեկավարել է 67 սիմֆոնիկ նվագախումբ:
Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ խորհրդային «Մելոդիա» ընկերությունը թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ՝ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և ԽՍՀՄ առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ: Դրանցից մեկը 1978թ. Փարիզում շահել է Grand Prix մրցանակ:
Հովհաննես Չեքիջյանին շնորհվել են բազմաթիվ մեդալներ, կոչումներ, պարգևներ և շնորհակալագրեր: Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշ», «Ժողովուրդների
բարեկամություն», «Մեսրոպ Մաշտոց», «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ», «Ադամանդակուռ Արարատ», «Արվեստի ասպետ», ադամանդակուռ «Ոսկե Խաչ» և «Համագործակցության աստղ» շքանշաններով:
Հովհաննես Չեքիջյանը երեք միջազգային ակադեմիաների իսկական անդամ է:
1979-1984թթ. ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր:
Երևանի պատվավոր քաղաքացի է: