gev1460

Մեթե Բոկի այցը

Սեպտեմբերի 3, 2017

Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մեթե Բոկը և նրա գլխավորած պատվիրակության անդամները երեկ հյուրընկալվել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Շրջայցի ընթացքում նրանք լսել են վարդապետի կյանքի հիշարժան պատմությունները և ծանոթացել թանգարանում ներկայացված ցուցանմուշներին:
Մեթե Բոկը շրջայցի ավարտին նաև գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում: