09-matthieu-lecroart

ՄԵԹՅՈՒ ԼԵԿՂՈԱ, ԲԱՐԻՏՈՆ

Փարիզի երաժշտության և պարի ազգային բարձրագույն կոնսերվատորիան գերազանցությամբ ավարտած Մեթյու Լեկղոան հանդես է եկել բազում օպերային թատրոններում և համերգասրահներում ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ դրա սահմեններից դուրս (Լոնդոն, Վիեննա, Բեռլին, Մադրիդ, Դելի, Շանհայ, Տոկիո, Չիկագո, Նյու Յորք և այլն): Նրա լայն երգացանկը ներառում է վոկալ-գործիքային երկեր՝ «Մեսիա», «Աշխարհի արարումը», «Ձոն ցնծության», «Էլիաս», «Կարմինա Բուրանա», ինչպես նաև Բախի, Մոցարտի, Ռոսինիի, Բրամսի, Պուչինիի, Ֆորեի, Դյուրուֆլեի գլուխգործոցներ, բարոկկո երաժշտություն՝ Ուիլյամ Քրիստիի և Les Arts Florissants նվագախմբի, Ժան Կլոդ Մալգուարի, Ռենե Ջեյքոբսի և այլոց հետ, համաշխարհային պրեմիերաներ՝ Ֆիլիպ Հերսանի «Դեպի հեռուն» վոկալ շարքը, Տյերի Պեկուի «Մեղավոր սեր» օպերան (Ֆիգարոյի դերեգ), Ստավրոս Քսարհակոսի «Սիրանո և Ռոքսանա» (Սիրանո դը Բերժըրակի դերերգ) և այլն, օպերաներ՝ Ռիգոլետոյի («Ռիգոլետո»), Ժերմոնի («Տրավիատա»), Օրփեոսի («Օրփեոս»), Դոն Ժուանի, Ֆիգարոյի («Սևիլյան Սափրիչ» և «Ֆիգարոյի ամուսնությունը»), Պապագենոյի և բանախոսի («Կախարդական սրինգ»), Ֆալկեի («Չղջիկ»), Տնօրենի («Թերեսիոսի կուրծքը»), Մարկիզ դը լա Ֆորսի և բանտապահի («Կարմելիտուհիների երկխոսությունները»), Վալենտինի («Ֆաուստ»), Էսկամիլիոյի («Կարմեն»), Աթանայելի («Թայիս»), Գոլոյի («Պելեաս և Մելիզանդա»), Մեֆիստոֆելի («Ֆաուստի նզովքը»), այլ դերերգեր:
Բացի այդ, Մեթյու Լեկղոան հանդես է գալիս հազվադեպ ներկայացվող ստեղծագործություններով, այդ թվում՝ Կոմպյենի թագավորական թատրոնում Հալևիի «Կարլոս VI», Ռոսինիի «Կորնթոսի պաշարումը» (գլխավոր դերերգ), Լուիզա Բերտենի և
Վիկտոր Հյուգոյի «Էսմերալդա» (Ֆրոլո քահանա), Հալևիի և Բիզեի «Նոյ», Մեսաժեի «Կրքոտ», Սոգեի «Մարիանի քմահաճույքները», Ֆալյայի «Վարպետ Պեդրոյի շրջիկ թատրոնը», Գրանադոսի «Գոյեսկներ», Ուլմանի «Ատլանտիսի կայսրը» (գլխավոր դեր), Հինդեմիթի «Սուրբ Ծննդյան ընթրիքը», Շյոնբերգի «Վարշավայից ողջ մնացածը» և այլ դերերգերով: Լեկղոան ներկայացել է նաև Լերների և Լոուի «Իմ չքնաղ լեդի» (Ալֆրեդ Դուլիթլ), Համփերդինքի «Հենզելն ու Գրետելը» (հայր), Բարբերի «Վանեսա» (բժիշկ) և Ռոսինիի «Թուրքը Իտալիայում» (բանաստեղծի դերերգ, Մեցի օպերային թատրոն) ստեղծագործություններում: