15181601_1078149298950788_7151614273212977701_n

Մոլինարի լարային քառյակ

Նոյեմբերի 30, 2016

Ս. թ. նոյեմբերիի 30-ին ժամը 19:00-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ «Կոմիտասի թանգարան-ինստիտուտի» դահլիճում տեղի կունենան կանադական «Մոլինարի» լարային քառյակի համերգը:
Իր ստեղծման օրից (1997թ) քառյակը ստանձնել է 20-րդ և 21-րդ դարերի լարային քառյակի ստեղծագործություններ կատարելու, ինչպես նաև երիտասարդ երաժիշտներին կրթելու առաքելությունը:
Բազմաթիվ մրցանակների արժանացած անվանի քառյակի կազմում են՝ ջութակահարներ Օլգա Ռանզենհոֆերը և Ֆրեդերիկ Բեդնարզը, ալտահար Ֆրեդերիկ Լամբերը և թավջութակահար Պիեռ-Ալեն Բուվրետը:
Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի, Լևոն Չավուշյանի, Քրիստոֆ Պենդերեցկու և Մուրայ Շաֆերի ստեղծագործությունները:
https://www.youtube.com/watch?v=R9ZoHZiYL5g հղումով կարելի է դիտել «Մոլինարի» լարային քառյակի հոլովակը: