555

«Շոպենն ու Կոմիտասը`մեկ հարկի տակ»

Մայիսի 21, 2018

2018թ. Հայաստանում Եվրոպայի օրերի շրջանակներում, ինչպես նաև Լեհաստանի Հանրապետության անկախության 100-ամյակի առթիվ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սիրով հրավիրում են ձեզ ներկա գտնվելու դասական երաժշտության համերգին` Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ: Համերգից առաջ տեղի կունենա Կոմիտասի և Շոպենի կյանքին և ստեղծագործական ուղուն նվիրված սեմինար: Միջոցառման մասնակիցները հիանալի հնարավորություն կստանան ընկղմվելու Շոպենի ռոմանտիկ տրամադրության մեջ`միահյուսված Կոմիտասի դյութիչ երաժշտությանը:

Հանդիպում ենք մայիսի 21-ին, ժամը`18:30 – 20:30:

Միջոցառման ավարտին նախատեսվում է գինու հյուրասիրություն:

«Շոպենն ու Կոմիտասը`մեկ հարկի տակ» միջոցառումն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո և ֆինանսավորվում է Եվրոպական միության և Լեհաստանի Հանրապետության դեսպանության կողմից:

Մուտքն ազատ է