ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԴԻՐԻԺՈՐ

Ծնվել է 1963թ. մարտի 28-ին, Երևանում:
1984-1989թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում (պրոֆ. Ռ. Մանգասարյանի դասարան):
1984-1989թթ. ղեկավարել է «Հայրեն» և «Ալելուիա» սիրողական երգչախմբերը:
1995թ.-ից Ս. Հովհաննիսյանն աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում, ղեկավարում է մասնագիտական դասարան: Նրա ուսանողները ղեկավարում են մի շարք երգչախմբեր:
1992թ. Ս. Հովհաննիսյանը հիմնադրել է և մինչ օրս ղեկավարում է «Հովեր» երգչախումբը, որը 2009թ. ստացել է պետական կարգավիճակ:
Երգչախումբը տասնյակ միջազգային խմբերգային մրցույթների և փառատոների դափնեկիր է: Համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում, Սլովենիայում, Մերձբալթյան երկրներում, Լիբանանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Թայվանում:
2007թ. Ս. Հովհաննիսյանը արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի:
2012թ. երգչախումբն իր 20-ամյա գործունեության առթիվ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի:
Սոնա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ «Հովեր» պետական կամերային երգչախումբն իրականացրել է մի շարք փորձարարական ծրագրեր («6 առակ» խմբերգային ներկայացումը, երաժշտ.՝ Բաբաթորոսյանի, «Զուգահեռ» խմբերգային ներկայացումը, րաժշտ.՝ Ա. Ազիզյանի, և կոմիտասյան պարերգերի շարեր):
Ս. Հովհաննիսյանի ղեկավարությամբ ձայնագրվել են «Հովեր» պետական կամերային երգչախմբի 7 ձայնասկավառակները, որոնք արժանացել են մրցանակների («6 առակ» սկավառակն ա ր ժ ա ն ա ց ե լ է Ա զ գ ա յ ի ն ե ր ա ժ շ տ ա կ ա ն մրցանակաբաշխության 2004թ.-ի «Լավագույն խմբերգային ալբոմ» մրցանակի (ԱՄՆ): «Զուգահեռ» խմբերգային ներկայացման ձայնագրությունը արժանացել է 2009թ. «Լավագույն խմբերգային նախագիծ» մրցանակի):
Ս. Հովհաննիսյանի կողմից ձայնագրվել է երաժշտություն մի շարք ֆիլմերի և թատերական ներկայացումների համար («Արարատ», «Արտույտների ագարակ», «Թևանիկ», «Վերջին հանգրվանը», «Անպոչ վանականը», «Խոստում», «Պեպո», «Նամուս»):
Սոնա Հովհաննիսյանը համերգներով հանդես է եկել մի շարք հեղինակավոր դահլիճներում (Teatro Dal Verme (Իտալիա), Тhéâtre Nanterre-Amandiers, Cité de la Musique, Le Quartz (Ֆրանսիա), Strathmore Hall, Carnegie Hall (ԱՄՆ), Թայվանի ազգային համերգասրահ):
ՀՊՖՆ-ի հետ իրականացրել է մի շարք մեծակտավ վոկալ-խմբերգային ստեղծագործություններ և օպերաներ («Բ .հ .մ», «Սևիլյան սափրիչ», «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», «Եվգենի Օնեգին», «Անուշ»):
2010թ. Ս. Հովհաննիսյանն արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը: