10-takahiro-akiba

ՏԱԿԱՀԻՐՈ ԱԿԻԲԱ ԴԱՇՆԱՄՈՒՐ

Ծնվել է 1984թ. Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում: 2003-2007թթ. դաշնամուր է ուսանել Տոկիոյի արվեստների համալսարանում՝ ավարտելով բուհը գերազանցությամբ և հատուկ մրցանակներով: 2007թ.-ից ուսումը շարունակել է նույն հաստատության ասպիրանտուրայում՝ արժանանալով դոկտորի կոչման (2015թ.):
Բազմիցս մասնակցել է Վլադիմիր Տրոպի (2003-2008թթ.) և Վիկտոր Մերժանովի (2004-2005թթ.) վարպետության դասերին: 2009-2011թթ. կատարելագործվել է Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆ. Միխայիլ Օլենյովի և պրոֆ. Վիկտոր Մերժանովի ղեկավարությամբ: Մասնավոր դասեր է առել նաև Վիկտոր Բունինից (Մոսկվա) և Անահիտ Ներսեսյանից (Երևան) մոտ: Ակիբան Ասիայում անցկացվող Ֆ. Շոպենի անվան միջազգային 5-րդ մրցույթի 2-րդ (2004թ., Տոկիո, Ճապոնիա) և «Կոմիտաս» միջազգային 2-րդ մրցույթի 1-ին (2013թ., Պրյոտցել, Գերմանիա) մրցանակակիր է: 2015թ. «Հայկական երաժշտարվեստին նվիրվածության համար» ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից արժանացել է պատվավոր հավաստագրի: Երաժիշտը հանդես է եկել մենահամերգներով և նվագախմբերի հետ Ճապոնիայում, Ռուսաստանում, Էստոնիայում, Հայաստանում:
Ներկայացել է նաև մի շարք միջազգային փառատոների, այդ թվում՝ Տոկիոյի գարնանային փառատոնի (2008թ.), Մոսկվայի Ֆեյնբերգի հիշատակին նվիրված փառատոնի (2010թ.), «Կոմիտաս» փառատոնի (2013թ., Գերմանիա) և Էյվեռեի միջազգայի դաշնամուրային փառատոնի (2016թ., Էստոնիա) շրջանակներում: Միևնույն բեմում հանդես է եկել այնպիսի նշանավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Միչիկո Հայաշին (մեցցո սոպրանո), Անաստասիա Չեբոտարյովան (ջութակ), Արաքս Մանսուրյանը (սոպրանո) և Կոմիտասի անվան լարային քառյակը:
Ներկայումս դասավանդում է Տոկիոյի Արվեստների համալսարանի դաշնամուրային ֆակուլտետում, Ճապոնիայում Կոմիտասի անվան երաժշտական ընկերության հիմնադիրն ու նախագահն է: