tatyana-shvets

ՏԱՏՅԱՆԱ ՇՎԵՑ

Երաժշտագետ, Սանկտ Պետերբուրգի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի Հին ռուսական երգարվեստի ամբիոնի ավագ դասախոս, Հին ռուսական երաժշտության «Զնամենիե» անսամբլի գեղարվեստական ղեկավար, միջազգային մրցույթի դափնեկիր: Հեղինակ է ռուսական հնագույն եկեղեցական երաժշտության մի շարք հետազոտությունների, ուսումնա-մեթոդական աշխատանքների, հնագույն միաձայն և բազմաձայն նմուշների վերծանությունների: Զբաղվում է համերգային և գիտա-լուսավորչական աշխատանքով: Հանդես է գալիս համերգային ծրագրերով, մասնակցում է միջազգային գիտաժողովների, վարպետաց դասեր է անցկացնում ռուսական հնագույն երգեցողության պատմության և տեսության հարցերով: «Ուղղափառ երաժշտության ակադեմիա» փառատոնի իգական երգչախմբի հրավիրված մանկավարժ և ղեկավար է:

ՀԱՅ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿ ԳՐԻԳՈՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՕՐՀՆԵՐԳԵՐԸ ՍՏՈՒԴԻՏՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ

Սուրբ նահատակ Գրիգոր Լուսավորիչ հայոց եպիսկոպոսի պաշտամունքը Ռուսաստանում լայն տարածում էր գտել դեռ հնագույն ժամանակներից: Այս մասին են վկայում հին ռուսական օրացույցները, կանոնագրերը, ծեսերի և ժամերգությունների ձեռագրերը: Սուրբ Գրիգորին նվիրված օրհներգերի տեքստերի հաստատուն հիմքը ձևավորվեց արդեն 11-րդ դարի վերջերին: Ստուդիտների կանոնադրության գերակայության դարաշրջանում սրբին նվիրված երգերն արձանագրվել են հին ռուսական Ճաշոցներում, Կոնդակարիոններում և Ստիխիրարիոններում:
Սուրբ նահատակ Գրիգոր Լուսավորչին նվիրված եկեղեցական երգասացությունների վերաբերյալ առաջին ուսումնասիրությունն իրականացրել է Ա. Ն. Կրուչինինան՝ հիմնվելով 12-17 դդ. հին ռուսական նոտագրված ձեռագրերի վրա:
Սույն զեկուցումը նպատակ ունի ընդլայնելու հնագույն ժամանակների ձեռագիր աղբյուրների շրջանակը (11-րդ դարի վերջից մինչև 14-րդ դար), սահմանելու օրհներգերի տեքստերի էությունը, բացահայտելու դրանց բովանդակությունը և երևան հանելու երաժշտական առանձնահատկությունները (նոտագրություն, ձայնեղանակների բնորոշում, մոդելների համակարգեր): Հետազոտության ընթացքում հաշվի են առնվել նաև հունական և սերբական ձեռագրեր: