12

Կուտինայի հայկական հախճապակու արվեստը

2016 թ. սեպտեմբերի 20 – դեկտեմբերի 20

Կուտինայի հայկական հախճապակու արվեստը (տասնվեցերորդ դարի սկզբից մինչև քսաներորդ դարի սկիզբ), առանձնանում է գեղարվեստական և ստեղծագործական ինքնատիպությամբ:
Կուտինայի հախճապակու արդյունաբերությունը ծաղկել է ավելի քան չորս դարերի ընթացքում, և այսօր Կուտինայի հախճապակու բազմաթիվ նմուշներ պահվում են աշխարհի մասնավոր և հանրային տարբեր հավաքածուներում:
Այս ցուցադրության նպատակն է նպաստել Կուտինայի հայկական հախճապակու դարավոր ավանդույթի հետազոտմանը և հանրահռչակմանը։
Հախճապակե նմուշները, որոնք ցուցադրված են թանգարանում, մեզ են տրամադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը և Գարագաշեան և Մինասեան ընտանիքներն իրենց մասնավոր հավաքածուներից։

Գիտական խմբագիր` Տիգրան Գույումճեան
Գիտական խորհրդատու` Մարինե Հարոյան
Համադրող` Նայիրի Խաչատուրեան
Ձևավորողներ` Սարհատ Պետրոսյան, Նանե Թումանյան