30-09

«Chants du temps passé» (Վաղնջական երգեր)

Սեպտեմբերի 30, 2017

Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրն այս տարի ներկայանում է «Ժառանգությունը և բնությունը» խորագրով: Այս շրջանակներում, 2017 թ. սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենան երկու կրթական ծրագրեր:

Սեպտեմբերի 30-ին կայանալիք «Chants du temps passé» (Վաղնջական երգեր) կրթական ծրագիրը նվիրված է ֆրանսիական ժողովրդական երգերին: Հանդիպման ընթացքում ներկաները կծանոթանան ֆրանսիական ժողովրդական երաժշտությանը, այնուհետև կսովորեն մի քանի նմուշ: Լեզվի նախնական իմացությունը պարտադիր չէ: Երգերի ֆրանսերեն տեքստերը կուղեկցվեն համապատասխան հայերեն թարգմանությամբ:

Վարող՝ Նայիրի Խաչատուրեան