ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԴԱՇՆԱՄՈՒՐ

Երևանի պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի ամբիոնի դոցենտ Աննա Խաչատրյանը տարիներ շարունակ զբաղվում է ակտիվ համերգային գործունեությամբ: Որպես կոնցերտմայստեր հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Ավստրայում, Իտալիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում, մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների և փառատոների: Լավագույն նվագակցության համար բազմիցս արժանացել է պատվավոր դիպլոմների: