Բուսաբարեվ
Սնունդը՝ ծառին
Ծառի՜կ, ծառի՛կ,
Շունչդ անառիկ.
Ի՞նչ ու ի՞նչպէս՝
Անջուր անլուր,
Քո բուռ ու կուռ,
Դալարում ես
Դէպի երկին փըռելով,
Ու ճիւղերըդ ջըրելո՞վ։
Ծառն՝ արմատին
Բունի՜կ-բունիկ՝
Կաթնետունիկ.
Ի՞նչ, ու ինչպէ՞ս
Քո երակներ
Լուսոյ ակեր
Պալարում ես
Եռուն-եռուն կըրակելով,
Հեռուն-հեռուն ճըրագելո՞վ։
Բունը բարին
Բարի՜կ–բարիկ՝
Շունչ-պարարիկ.
Ի՞նչ, ու ինչպէ՞ս
Տընիկ-տընիկ
Բազմածընիկ
Գալարում ես
Ոգի-ոգի նուագելով
Պահիկ-պահիկ հաւաքելո՞վ:
Բարը՝ ծաղկին
Ծաղի՜կ-տիրուն՝
Երկրի՛ սիրուն.
Էդ ի՞նչ ու ինչ
Թերթիկ ունես՝
Կարմիր–ձուն ես.
Ու լարում ես.
Բոլոր-մոլոր եռ թըշերով,
Ոլորուելով սեր նըշերո՞վ։
Ծաղիկը` տերեւին
Տերեւ-տերեւ,
Գըլխավերեւ,
Էդ ի՞նչ ու ի՞նչ
Առակ-առակ՝
Կանաչ-կարագ
Նըկարում ես.
Քու մատիկներ հեղուն-բեղուն
Ու պատիկներ եղուն–մեղո՞ւն:
Բոլորն՝ իրար
Միանալո՜վ`
Հիանալով։
Բանաստեղծություններ
- Ոսկի Մեղաց
- Առաջ
- Սէր ու Ջեր
- Ծովակ, Նաւակ
- Ճանապարհ
- Աշուն Գիշեր
- Իբր Զարդ
- Աշուն
- Սէր-Հովիկ
- Թերթիկն ու Ցօղիկ