Busabarev

Բուսաբարև

Հունիսի 1, 2023

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սիրով հրավիրում է փոքրիկ այցելուներին մասնակցելու հետևյալ միջոցառումներին.
14.00
«Զար զընգը, թող զընգա»
Ծանոթանալու ենք նվագարաններին՝ հեքիաթների և երաժշտության ուղեկցությամբ:
14.00 – 17.00
«Բույս ու սեր»
Նկարելու ենք բնության, բույսերի, ծառերի և ծաղկունքի թեմայով։
15.00
«Բուսաբարև»
Այս անվանումը վերցված է Կոմիտասի բանաստեղծություններից: Կրթական ծրագրի շրջանակում բացահայտելու ենք Կոմիտասի բանաստեղծական աշխարհը, ապա ստեղծագործելու ենք կոմիտասյան բառերով:
16.00
«Հազար ու մի խաղ»
Սովորելու ենք հայ ժողովրդական երգեր, որոնք առնչվում են բույսերին: