Գարուն
Հալուն-հալուն,
Սարին, ձորին խօսելէն,
Երես-երես,
Քարէն, հողէն հոսելէն՝
Գարուն իջաւ մըխալով,
Առուն շիջաւ ծըխալով։
Բաղիկ տեսայ՝
Լուսին-ցօղին՝
Լողիկ-լողիկ արբելէն՝
Կանաչ տափերուն։
Առուն փեսայ՝
Հողի գոգին՝
Դողիկ-դողիկ տարփելէն՝
Ծաղիկն ափերուն։
Հալուն-հալուն,
Ծառի, ծաղկի հոտերով,
Երեր-երեր,
Ծովի ցամքի մօտերով՝
Առուն ուռաւ՝ վերացաւ,
Բուր ու առ գարուն հեռացաւ։
Բանաստեղծություններ
- Քառեակներ
- Հոսուն-խօսուն
- Կինն ու Այր
- Շուշան Սիրտ
- Հով-Սէր
- Խաչեալին
- Գորով-Սէր
- Խորունկ ու Մուգ
- Եռ ու Սէր
- Ի՞նչ