-
28.09.2018
ԿՈՄԻՏԱՍ․
ԱՎԱՆԴԱԿԱՆԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՍորբոնի համալսարանի մեծ դահլիճ
Փարիզ, ՖրանսիաԱռաջին նիստ
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ
11:00-13:00«Կոմիտաս Վարդապետը՝ հայ երաժշտական միջնադարագիտության հիմնադիր»
ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ (Հայաստան)«Ազգային երաժշտական ինքնության կոմիտասյան հարացույցը և գուսանա-աշուղական ավանդույթը»
ԼԻԼԻԹ ԵՐՆՋԱԿՅԱՆ (Հայաստան)«Հայ երաժշտության հնչյունաշարերի կոմիտասյան տեսությունը՝ մաժոր/մինորի հարաբերակցությամբ»
ՏԱԹԵՎԻԿ ՇԱԽԿՈՒԼՅԱՆ (Հայաստան)«Կոմիտաս Վարդապետը և ֆրանսիական մշակույթը»
ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ (Հայաստան)«Հայ աշխարհիկ և հոգևոր երաժշտության վերաբերյալ կոմիտասյան մեկ դրույթի տեսական հիմքերը»
ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ (Հայաստան), ԷՐԻԿԱ ԲԻԶԵԶԻ (Իտալիա)Երկրորդ նիստ
ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹ
14:00-16:00«Հայկական նվագարաններ․ երեք ստուգաբանություն»
ՀՐԱՉ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (Նիդերլանդներ)«Հին շումերական էպոսի հետքերը հայկական ժողովրդական ավետիսներում»
ՄԱՐԻԱՆՆԱ ՏԻԳՐԱՆՅԱՆ (Հայաստան)«Հայկական օրորների ավանդական ենթաճյուղը»
ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ (Հայաստան)«Ավանդական երաժշտության հավաքչական աշխատանքները Կոմիտասից մին մեր օրերը»
ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ (Հայաստան)«Ալեքսանդրապոլի աշուղական համքարության գործունեությունը կոմիտասյան հիմնարար սկզբունքների համատեքստում»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Հայաստան)Երրորդ նիստ
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՏԻՐՈՒՅԹ
16:30-17:30«Երաժշտական հիերոտոպիան միջնադարյան մշակույթում․զնամեննի երգեցողությունը և հոգևոր տարածքները»
ՄԱՐԻՆԱ ԵԳՈՐՈՎԱ, ԱԼԲԻՆԱ ԿՐՈՒՉԻՆԻՆԱ (Ռուսաստան)«Մխիթարյան հոգևոր երգվածքի զարգացման ընթացքը․ գրառված նյութ և բանավոր ավանդույթ»
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Հայաստան)«Վերջավորող և վերջին վերջավորող ձայների գործառույթները հայոց Ութձայն համակարգի տեսական բնութագրերում»
ԳԱՅԱՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ (Հայաստան)Չորրորդ նիստ
ԱՎԱՆԴՈՒՅԹ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
17:30-18:30«Կոմիտաս Վարդապետի չգնահատված ստեղծագործական արդիականություն՝ Սուրբ Պատարագի օրինակով»
ԺԻՐԱՅՐ ՏԷՐ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ (Ֆրանսիա)«Կոմիտասի կերպարը Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետում»
ՆԵԼԼԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ (Հայաստան)«Պոլիքրոմատիզմը հայկական երաժշտության նոտագրության մեջ»
ԱԼԻՍԻԱ ԹԵՐԶՅԱՆ (Արգենտինա)«Մարգարիտ Բաբայանը՝ տարբեր ազգերի ժողովրդական երգերի մեկնաբան»
ՆԻԿՈԼԱՅ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ (Հայաստան)
ՄԱՐԻՆԱ ԵԳՈՐՈՎԱ - Բանասիրական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի Ն. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի Հին ռուսական երգչական արվեստի ամբիոնի դոցենտ։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում 1996-ին։ Հեղինակ է մենագրության, 4 դասագրքերի, մի շարք հոդվածների։ Գիտական հետաքրքրություններն ընդգրկում են հին ռուսական գրականության պատմությունը, միջնադարյան տեքստերի հռետորաբանությունն ու պրագմատիկան, բյուզանդական հայրաբանության սլավոնա-ռուսական թարգմանությունները, բյուզանդական և ռուսական ագիոգրաֆիան, արևելյանԱԼԲԻՆԱ ԿՐՈՒՉԻՆԻՆԱ - Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Սանկտ Պետերբուրգի Ն. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի Հին ռուսական երգչական արվեստի ամբիոնի հիմնադիր և պրոֆեսոր, ուսումնական պլանի հեղինակ։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1979-ին։ Հեղինակ է մենագրության, հիմներգությանն ու հին ռուսական երգեցողությանը նվիրված երեք դասագրքերի, 60 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են Ռուսաստանում, Ավստրիայում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում, Հայաստանում, Լեհաստանում, Հունգարիայում։ ԶեկուցումներովԳԱՅԱՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ - Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, Վիեննայի Մոնոդիայի ուսումնասիրման ընկերության անդամ: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, այնուհետև՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2012 թ.: Հեղինակ է մենագրության` «Ութձայն համակարգը հայ հոգևոր երգարվեստի Նոր Ջուղայի կամ Հնդկահայոց երգվածքում» (2016),ԺԻՐԱՅՐ ՏԷՐ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ - Երգիչ, թառահար և երաժշտագետ։ Ավարտել է Երեվանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (թառ) և Փարիզի Սորբոնի համալսարանը՝ «Տոնայնությունը և մոդալությունը հայ երաժշտության մեջ» մագիստրոսական ավարտաճառով։ Դասավանդում է Փարիզի ակադեմիայում։ Միջազգային փառատոնների մրցանակակիր է։ Հեղինակ է մի շարք հոդվածների։ «ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՉԳՆԱՀԱՏՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ՕՐԻՆԱԿՈՎ» 20-րդ դարի արդիականացման ակունքներում Հայ առաքելական եկեղեցին արևմտյան ազդեցության տակՆԵԼԼԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ - Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս, ՀՀ կոմպոզիտորների միության վարչության անդամ, Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ: 2009 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է ատենախոսություն՝ «Բալետային դրամատուրգիայի տարածագրաֆիկական վերլուծության հնարավորությունները» թեմայով։ Բազմաթիվ հոդվածների հեղինակ է, որոնք վերաբերում են երաժշտական թատրոնին, կատարողական արվեստին,ԱԼԻՍԻԱ ԹԵՐԶՅԱՆ - Կոմպոզիտոր, երաժշտագետ, դասախոս և «Encuen-tros Group» համույթի գեղարվեստական ղեկավար Ալիսիա Թերզյանը սովորել է Բուենոս Այրեսի Երաժշտության ազգային կոնսերվատորիայում։ Ուսումնասիրությունը շարունակել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում՝ Հ. Ղևոնդ վրդ. Տայյանի հետ։ Դասախոսություններ է ունեցել Յեյլի համալսարանում (ԱՄՆ), Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մեծ դահլիճում, ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք համալսարաններում։ Նրա մի շարք ստեղծագործություններ պարգևատրվել են Բուենոս Այրեսի քաղաքապետարանիՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, կենտրոնի գիտքարտուղար: 1987 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 2005 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Աշխատել է Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանում, Երեվանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում: 1997 թ.-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում, 2005 թ.-ից Կենտրոնի գիտքարտուղարն է: ՀեղինակԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ - Երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ: Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնի ասպիրանտուրան: Գիտական թեզը պաշտպանել է 2007 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Լ. Սահակյանը հեղինակ է «Կոմիտասագիտությունը հայ երաժշտագիտության մեջ» մենագրության (2010) և մի շարք գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայ և արտասահմանյան պարբերականներում:ԷՐԻԿԱ ԲԻԶԵԶԻ - Ակադեմիական գործունեությունը բազմառարկայական է. մաթեմատիկայի և ֆիզիկայի դոկտոր, դաշնակահար, երաժշտության տեսության և վերլուծության մագիստրոս։ Ճանաչողական (կոգնիտիվ) գիտությունների հետթեկնածուական հետազոտող է Փարիզի Պաստոր ինստիտուտում։ Դասավանդել է Բրատիսլավայի և Գրացի համալսարաններում (Ավստրիա) և Ուդինայի համալսարանում (Իտալիա)։ Ներգրավվել է երաժշտագիտական զանազան նախագծերում Ստոկհոլմի Տեխնոլոգիայի արքունի համալսարանում, Գրացի Սիստեմատիկ երաժշտագիտության կենտրոնում, համագործակցել է Հայաստանի, Կանադայի, Ֆինլանդիայի, Իտալիայի և ՇվեյցարիայիՀՐԱՉ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - Լեզվաբան-համեմատաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Լեյդենի համալսարանի գիտաշխատող։ 1991-ին ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, իսկ 2008-ին Լեյդենի համալսարանում պաշտպանել է «Հայերենի բնիկ բառամթերքի ստուգաբանական բառարան» թեմայով ատենախոսությունը, որի վերամշակված ու ընդլայնված տարբերակը հրատարակվել է "Etymological dictionary of the Armenian in-herited lexicon" (Leiden, Boston: Brill, 2010) վերնագրով։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հայոց լեզվի պատմություննՄԱՐԻԱՆՆԱ ՏԻԳՐԱՆՅԱՆ - Երաժշտագետ, ֆոլկլորագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող, Երեվանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոս: 2016 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է «Հայոց ավանդական հարսանեկան գովքերը հնագույն ծեսի համատեքստում» թեմայով ատենախոսությունը: Հեղինակ է գիտական հոդվածների, որոնցում անդրադարձել է հայ երաժշտական ֆոլկլորագիտության տարբեր հարցերին: Ուսումնասիրում է հայոց ավանդականԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ - Երաժշտագետ-ֆոլկլորագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի կրտսեր գիտաշխատող, Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, ունի մագիստրոսի աստիճան: «Հայ ժողովրդական երգեր և նվագներ. Իջևան» ժողովածուի (Երևան, 2012) կազմող-խմբագիրն է: Աշխատում է «Հայ ժողովրդական օրորոցայինները» թեմայով ատենախոսության վրա (գիտական ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Ալինա Փահլևանյան):ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ - Երաժշտագետ, ֆոլկորագետ, բանահավաք, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը: Զբաղվում է ժողովրդական երաժշտության հավաքչական աշխատանքով, այդ նմուշների գրառմամբ, համակարգմամբ, վերծանությամբ, նոտագրմամբ և վերլուծությամբ: Ուսումնասիրում է մեղեդու և պարի փոխհարաբերության հարցերը հայ ավանդական պարերգերում և պարեղանակներում: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, «Հայ ավանդական երաժշտություն»ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Երաժշտագետ-միջնադարագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտաշխատող, Երաժշտական գրադարանի մատենագիտության, ձայնագրության ու թվայնացման բաժնի վարիչ։ Լ. Հարությունյանը ստացել է բակալավրի և մագիստրոսի կոչում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում։ Ավարտել է նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Մհեր Նավոյանի ղեկավարությամբ։ 2018 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ութձայն համակարգը հայ հոգևորՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ - Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ղեկավար, ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ, «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար: Հեղինակ է 2 մենագրության` «Տաղերի ժանրի ծագումնաբանությունը և ազատ մեղեդիական մտածողության դրսևորումը հայկական միջնադարյան մասնագիտացված երգարվեստում» (2001), «Դրվագներ հայՆԻԿՈԼԱՅ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ - Արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն: Հեղինակ է գիտական հոդվածների, զեկուցումներով մասնակցել է գիտաժողովների: Գիտական հետաքրքրությունների ոլորտում նոր և նորագույն շրջանների հայ երաժըշտության ուսումնասիրությունն է: «ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱԲԱՅԱՆԸ՝ ՏԱՐԲԵՐ ԱԶԳԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆ» Նշանակալի է հայ երգչուհի (մեցցո-սոպրանո), դաշնակահարուհի, երաժշտագետ և մանկավարժ Մարգարիտ Բաբայանի (1874-1968) դերը տարբեր ժողովուրդների ժողովրդական երգերի պրոպագանդման գործում: Նա առաջինն է, ով համերգայինՏԱԹԵՎԻԿ ՇԱԽԿՈՒԼՅԱՆ - Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի (ICTM) հայաստանյան պատասխանատու: Թեկնածուական ատենախոսություն պաշտպանել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Գրացի համալսարանի Սիստեմատիկ երաժշտագիտության կենտրոնում կատարել է հետթեկնածուական ուսումնասիրություն (Ավստրիա, 20142015): Հեղինակ է «Կոմիտասի ստեղծագործության վաղ շրջանը» մենագրության (2014) և շուրջԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ - Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր: Բյուզանդագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEB), Վիեննայի Մոնոդիայի ուսումնասիրման միջազգային ընկերության, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEA) անդամ է: Հեղինակ է հայ միջնադարյան երաժշտության պատմության, տեսության և գեղագիտության հարցերին, կոմիտասագիտությանը և հայ արդի կոմպոզիտորների ստեղծագործությանը նվիրված մի շարք հոդվածների ևԼԻԼԻԹ ԵՐՆՋԱԿՅԱՆ - Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Հեղինակ է 5 գրքերի և գիտական շուրջ 70 հոդվածների՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, զեկուցումներով մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների: Գիտական հետաքրքրությունների ոլորտում-