• Test Test 2

    Հայ հոգևոր երաժշտության հիմքը կազմող Ութձայն համակարգի ուսումնասիրությունը Կոմիտասի երաժշտագիտական գործունեության կարևորագույն ոլորտներից է: Ութձայնի հետազոտության կոմիտասյան մեթոդաբանությունն իր առանձին կողմերով մոտ լինելով XIX դարի հայ երաժշտության տեսության մեջ շրջանառվող հիմնական դրույթներին (Եղիա Տնտեսյան, Նիկողայոս Թաշճյան), մի շարք էապես նոր մոտեցումներ է ընդգրկում, որոնք մինչ օրս չեն կորցրել իրենց գիտական արդիականությունը: Այդ մոտեցումները դրսևորվում են թե՛ ձայնեղանակի տեսական բնութագրման նոր սկզբունքների կիրառման, թե՛ ձայնեղանակի հիմնական գործառույթների տեսական սահմանումների ճշգրտման և վերաիմաստավորման ոլորտներում: Սույն զեկուցումը նվիրված է Ութձայն համակարգի ուսումնասիրության կոմիտասյան մեթոդի հիմնական սկզբունքների դիտարկմանը, որոնց կիրառումը հնարավորություն է ընձեռում ձայնեղանակի առավել համակողմանի և որոշարկված տեսական բնութագրման համար:

  • Test Test

    Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի Երաժշտության բաժնի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, այնուհետև՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան: «Ութձայն համակարգը հայ հոգևոր երգարվեստի Նոր Ջուղայի կամ Հնդկահայոց երգվածքում» թեմայով ատենախոսությունը պաշտպանել է 2012 թ.: Մի շարք գիտական հոդվածների և ոլորտին առնչվող ռադիոհաղորդումների հեղինակ է: Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովների: Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է հայ հոգևոր երաժշտության պատմության և տեսության հարցեր, համեմատական միջնադարագիտություն: