ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Ստեղծվելով 1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից և Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի բարձր հովանու ներքո՝ Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում՝ ներկայացնելով դասական և ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային կատարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Երգչախմբին ցուցաբերած աջակցությունը շարունակվել է նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, իսկ 2009թ. երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ՝ վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախումբ:

Երգչախմբի գործունեության տարեգրություն

1997թ.՝ «Ոավեննա» փառատոն, Իտալիա: Համերգներ Լիբանանում, Սիրիայում
1998թ.՝ Հայաստանի մշակութային օրեր Գերմանիայում
1999թ.՝ «Բերգեն փառատոն», Նորվեգիա
2000թ.՝ «Հալլեի երաժշտական օրեր» փառատոն, Գերմանիա
2001թ.՝ համատեղ համերգ «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ, Հայաստան
2002թ.՝ համատեղ համերգային կատարումներ «Ֆրանկֆուրտեր Կանտորայ» երգչախմբի հետ, Գերմանիա
2003թ.՝ «Սանկտ պետերբուրգյան Դղյակներ» փառատոն, ՌԴ
2005թ.՝ «Հալլեի երաժշտական օրեր» փառատոն, Գերմանիա
2006թ.՝ Il’De France փառատոն, Ֆրանսիա
2007թ.՝ համերգներ Սիրիայում` Հալեպ, Լաթակիա, Դամասկոս
2010թ.՝ հոգևոր երաժշտության փառատոն, Լորետտո, Իտալիա
2004, 2007, 2009, 2012, 2015թթ.՝ «Հարության» փառատոն, Մոսկվա, ՌԴ
2015թ.՝ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ «Լույս ի Լուսո» նախագծի շրջանակներում համատեղ համերգային կատարումներ Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում և եվրոպական մի շարք երկրներում: