«Զար զընգը, թող զնգա»

Ապրիլի 25, 2017

Կրթական ծրագիր
Մեր ընկեր նվագարանները համախմբվել են մի տեղում։ Ոմանք մեծ են, ուրիշները փոքր, ոմանք հնչում են, ոմանք լռում, ոմանք էլ սպասում են մեզ, որ խաղանք իրենց հետ։ Եկեք ընկերանանք նրանց հետ և լսենք նրանց պատմությունները։ Միգուցե դուք էլ ստեղծագործեք նրանց նման` ձայնակցելով և ընկերանալով նրանց։
Այս կրթական ծրագիրն ուղեկցում է «Հնչյուն և լռություն» ժամանակավոր ցուցադրությանը և ուղղված է 6 տարեկանից բարձր երեխաներին։ Սիրով սպասում ենք բոլոր դպրոցականներին։ Ծրագիրը կազմվում է հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները։
Գրանցվելու համար զանգահարել 011 570 570
Մասնակցություն` 600 դրամ