Komitas

«Զրույցներ եղեգի հետ»

«Զրույցներ եղեգի հետ» ցուցադրության շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կազմակերպում է «Եղեգից հնչյուն` ցուցադրության երգացանկի ունկնդրում-զրույց» հոբոյահար և երաժշտագետ Լոլա Սուլիեի հետ շաբաթ ապրիլի 13-ին՝ ժամը 16։00-ին։
Դասախոսության ընթացքում Լոլա Սուլիեն կներկայացնի եղեգնյա երաժշտական գործիքների մի շարք կարևորագույն կատարողների հնչողությունը և ոճը։ Այդ գործիքներից են պարսկական նեյը, որի մարմինն ամբողջությամբ եղեգից է, սակայն նախևառաջ եղեգնյա կրկնակի ձայնոցով գործիքները՝ հոբոյը, դուդուկը, զուռնան, բինյուն և շեհնայը։
Լեզուն` անգլերեն
Մուտքն ազատ է։