Թվակոտրուկ

13 Սեպտեմբերի 2023
Tvakotruk in Komitas Museum

Թվակոտրուկ, 10-14 տ.
Բովանդակությունը՝ թվերի միջոցով գաղտնագրված հարցերին պատասխանելով բացահայտել Կոմիտասին պատկանող միտքը:
Հարցերը վերաբերում են Կոմիտասի կյանքին և գործունեությանը, նրա ստեղծագործություններին և բացահայտվում են հետևողական կերպով բաց անելով յուրաքանչյուր պատասխանի համար գաղտնագրված թվերը:
Բացված թվերով մասնակիցները կարողանում են լրացնել գաղտնագրված միտքը և ստանալ ամբողջական նախադասությունը:
Ծրագրի ընթացքում երեխաներն ունկնդրում են Կոմիտասի երգերից մի քանիսը, ինչպես նաև բացահայտում տարբեր մանրամասներ Կոմիտասի կյանքի և գործունեության վերաբերյալ: