ԻՐԻՆԱ ԶԱՔՅԱՆ, ՍՈՊՐԱՆՈ

Ծնվել է Գյումրիում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Նելլի Փիրումովայի դասարան):
Եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ, Երևանի սիմֆոնիկ, Ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերի և Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի:
Համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Հունաստանում, Գերմանիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Լեհաստանում, Չինաստանում և այլուր: Երգել է անվանի դիրիժորներ Օհան Դուրյանի, Հովհաննես Չեքիջյանի, Էդուարդ Թոփչյանի, Լորիս Ճգավորյանի, Վոյչեխ Միխնևսկու (Լեհաստան), Լեոն Բոթսթայնի (ԱՄՆ), Ջոն Նելսոնի (ԱՄՆ), Լիոր Շամբադալի (Գերմանիա), Պիեռ Կարլո Օրիցիոյի (Իտալիա) և այլոց ղեկավարությամբ:
Հրավիրվել է Wratislavia Cantas (Լեհաստան), Bad Fussing (Գերմանիա), և Բիբլոսի (Լիբանան) հեղինակավոր փառատոներին:
Լեհական թեթերից մեկը նրա երգեցողությունը նմանեցրել է Ջոան Սազերլենդին, իսկ մի հայկական թերթ նրա Մադամ Բաթերֆլայը համարել Է սև մարգարիտ օվկիանոսում:
Կատարել է Վ.Ա. Մոցարտի, Ջ. Վերդիի, Յ. Բրամսի, Գ. Ֆորեի ռեքվիեմները, մեսսաները և օրատորիալ այլ գործեր: Դերերգերի թվում են Չիո Չիո Սան («Մադամ Բափերֆլյայ», Ջ.
Պուչինի), Ջորջետա («Թիկնոցը», Ջ. Պուչինի), Միմի («Բոհեմ», Ջ. Պուչինի), Լիու «Տուրանդոտ», Ջ. Պուչինի), Պաոլինա («Պողիկտոս», Գ. Դոնիցետի), Դեզդեմոնա («Օթելլո», Ջ. Վերդի), Մարիա Բոկանեգրա («Սիմոն Բոկանեգրա», Ջ. Վերդի), Նեդա («Պայացներ», Ռ. Լեոնկավալո), Տատյանա («Եվգենի Օնեգին», Պ. Ի. Չայկովսկի), Լիզա («Պիկովայա Դամա», Պ. Ի. Չայկովսկի):