ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երաժշտագետ-միջնադարագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտաշխատող, Երաժշտական գրադարանի մատենագիտության, ձայնագրության ու թվայնացման բաժնի վարիչ։ Լ.Հարությունյանը ստացել է բակալավրի և մագիստրոսի կոչում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում։ 2018 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ութձայն համակարգը հայ հոգևոր երգարվեստի մխիթարյան երգվածքում» թեմայով։ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հետազոտական ծրագրով 2019 թ. ուսումնասիրություններ է կատարել Լայպցիգի (Գերմանիա) Սաքսոնական արխիվներում։ Գրադարանային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (IFLA) մշտական հանձնաժողովի անդամ է (2019)։ Լ. Հարությունյանի գիտական հետաքրքրությունն ընդգրկում է հայ հոգևոր և ժողողվրդական երգարվեստի խնդիրները։
BREITKOPF & HÄRTEL ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎ.
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՈՄԻՏԱՍ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Լայպցիգի պետական արխիվում տեղակայված Սաքսոնական արխիվները պարունակում են Breitkopf & Härtel հրատարակչության ծավալուն արխիվային զանգված: Այն ընդգրկում է նաև Միջազգային երաժշտական ընկերության փաստաթղթերը, քանի որ վերջինիս ղեկավարումը ժամանակավորապես ստանձնել էր Breitkopf & Härtel հրատարակչությունը: Արխիվում լայնորեն հասանելի են 1810-1910 թթ. նամակագրության պատճենագրքերը, ստացված և ուղարկված նամակները՝ սկսած 1896 թ., ինչպես նաև նոտային հրատարակությունների օրինակներ: Դժբախտաբար, արխիվում շատ քիչ դրվագներ են պահպանվել Կոմիտաս Վարդապետի և հրատարակչության նամակագրության վաղ շրջանից: Այդուհանդերձ, հրատարակչության արխիվային նյութերը թույլ են տալիս որոշ եզրահանգումներ անել: Դրանք կներկայացվեն Լիլիթ Հարությունյանի հետ համատեղ մեր զեկուցման ընթացքում՝ բացահայտելով այդ փաստաթղթերի բովանդակությունը և դրանց գործածման հնարավորությունները: