Խաչեալին
Ծընո՜ւնդ կուսին,
Խա՛չըդ ուսին՝
Հասկեր-հասկեր քաղելով՝
Անաչ սըրտերում կալեցիր,
Սընո՜ւնդ բարի,
Քա՛ջըդ արի՝
Ազգեր-ազգեր մաղելով
Կանաչ հըրդեհում հալեցիր։
Մարգարտայեռ՝
Ջեր քըրտինքներ՝
Սյտեղ երկին՝
Կայլակ-կայլակ հոսելով՝
Մեր մահը լացեց,
Մարեցին.
Ու անվեհեր՝
Սէր աչիկներ՝
Փայտէն երկիր՝
Փայլակ-փայլակ խօսելով՝
Իր ճահը բացեց,
Վառեցին։
Բանաստեղծություններ
- Քառեակներ
- Հոսուն-խօսուն
- Կինն ու Այր
- Շուշան Սիրտ
- Հով-Սէր
- Խաչեալին
- Գորով-Սէր
- Խորունկ ու Մուգ
- Եռ ու Սէր
- Ի՞նչ