Խորունկ ու Մուգ
Էն ի՛նչ ամպ է՞ր,
Սարի գագաթին տալով՝
Ցիր արաւ
Արծաթ տեղաց.
Արծաթ տեղաց՝
Ճերմակ-ճակատին,
Գոգէն անձրեւ գալով՝
Ծիր առաւ։
Էն ի՛նչ ամպ է՞ր
Սարի փափագին հալով՝
Սիր արաւ,
Ոսկի բեղե՞ց.
Հալուն-հըրով՝
Ոսկի-մեղաց.
Լուսուն-գըրով մըկըրտեցին՝
Քու մաճերըդ։
Ա՛յ, վա՛ռ աչեր
Էն ի՞նչ ամպ էր
Սարի գագաթին
Ճերմակ ճակատին
Արծաթ-պաչեր տալով
Ցիր արա՞ճ։
Ճերմակ-ճակատին
Սարի փափագին,
Դարի պապակին
Շատ մարգարիտ տեղաց՝
Լար մարգերըդ բիլ արաւ։
Ուսուն-հըրով վառ մարգերըդ ծիլ արաւ
Զառ-մարգերըդ՝ ոսկի-մեղաց,
Ոսկի-մեղաց լուսուն գրով
Մկըրտեցին քու մաճերըդ։
Բանաստեղծություններ
- Ոսկի Մեղաց
- Առաջ
- Սէր ու Ջեր
- Ծովակ, Նաւակ
- Ճանապարհ
- Աշուն Գիշեր
- Իբր Զարդ
- Աշուն
- Սէր-Հովիկ
- Թերթիկն ու Ցօղիկ