ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ ամառային դպրոց

Հուլիսի 6, 2024
Սիրելի՛ դպրոցականներ,
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կրկին մեկնարկում է «Կոմիտասական» ամառային դպրոցը 7-14 տարեկանների համար։
Մասնակցության համար երաժշտական կրթության պարտադիր պայման չկա։
Մենք սպասում ենք ձեզ, եթե ցանկանում եք
  •  ծանոթանալ Կոմիտասի գործունեությանը,
  •  ստանալ գիտելիքներ ժողովրդական և դասական երաժշտության վերաբերյալ,
  •  բացահայտել նվագարանների գաղտնիքները,
  •  ծանոթանալ արվեստի այլ ճյուղերին (գրականություն, նկարչություն, քանդակագործություն),
  •  կատարել խմբային աշխատանքներ,
  •  երգել և պարել,
  •  զարգացնել երևակայությունը և ստեղծագործական ունակությունները,
  •  ձեռք բերել նոր միջավայր և ընկերներ:
Ժամկետ՝
2024 թ․ հուլիսի 1-6, ժ․ 10:00-14:30
Մասնակիցներին տրվում է վկայական։
Մասնակցությունը՝ 35.000 ՀՀ դրամ (սնունդը ներառված է արժեքում)։
Վճարման հղումը՝ ստորև.
https://bit.ly/4dXv11Z
⬇️ Դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտն այստեղ․
https://forms.gle/2fm96fJgrfaxvU146
☎️ +374 11 570571, +374 93 765612
✉️komitas.research@gmail.com