komitas

ԿՈՄԻՏԱՍԸ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ

Օգոստոսի 27, 2023

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում օգոստոսի 27֊ին, ժամը 12։00֊ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտը 6-10 տարեկան երեխաներին հրավիրում է մասնակցելու «Կոմիտասը արվեստի գործերում» կրթական ծրագրին:
Երեխաները կծանոթանան Կոմիտասին պատկերող մի շարք քանդակներին և նկարներին: Համառոտ կխոսվի տվյալ նկարների և քանդակների հեղինակների մասին: Մեծ փազլների միջոցով մասնակիցները կբացահայտեն Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի և այլոց, նաև ժամանակակից արվեստագետների աշխատանքները:
Այնուհետև ցուցադրված գործերի և Կոմիտասի երաժշտության ազդեցությամբ մասնակիցները կնկարեն Կոմիտասին իրենց պատկերացմամբ։

Հասցե` Կոմիտասի թանգարան֊ինստիտուտ, Արշակունյաց 28
Հեռ. 011-570-570

Ծրագրի վարող՝ Աստղիկ Մարտիրոսյան

Մուտքն ազատ է։