«ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ»

Հոկտեմբերի 6, 2017

Զրույց-արվեստանոց
Բանախոս՝ Տաթևիկ Շախկուլյան
Լեզու՝ գերմաներեն
Կրթություն ստանալով Հումբոլդտի համալսարանում և լինելով Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամ, Կոմիտասը ելույթներ ու դասախոսություններ է ունեցել Գերմանիայում, տպագրել է հոդվածներ, որոնք առ այսօր հայ երաժշտագիտության համար անկյունաքարային նշանակություն ունեն: Կոմիտասը գրել է ոչ միայն հայերեն, այլև գերմաներեն գործեր՝ հիմնվելով գերմանացի գրողների (Գյոթե, Լենաու և այլն) բանաստեղծական տեքստերի վրա:
Զրույց-արվեստանոցի մասնակիցները սովորելու են երգել Կոմիտասի՝ Բեռլինում գրված հայկական մեսսայի գերմաներեն տարբերակից՝ “Armenische Kirchengesänge” ստեղծագործությունից հատվածներ: