ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է
29 Հունվարի 2025
2025 թ․ հունվարի 29-ին լրանում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրման տասնամյակը:
Ուղիղ 10 տարի առաջ Կոմիտաս Վարդապետի ժառանգությունը Երևանում ստացավ իր մշտական հասցեն՝ Արշակունյաց 28։
Անցած տասնամյակը հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով և նախաձեռնություններով, որոնք իրականացվեցին ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Հոբելյանական տարում բազմաթիվ առիթներ կլինեն մեր գործունեությունն ամփոփելու և ապագայի ծրագրերը ներկայացնելու համար:
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին և այցելուներին մեր կողքին լինելու համար: