Կոմիտասի ժառանգության շուրջ

Մարտի 31, 2018

Մարտի 31-ին՝ ժ. 17:00-ին, հրավիրում ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտ՝ մասնակցելու «Կոմիտասի ժառանգության շուրջ» զրույց-քննարկմանը: Թեմայի առանցքում երաժշտական մշակումների խնդիրն է: Քննարկվելու են Կոմիտասի երաժշտության մշակման հարցերը, մասնավորապես՝
* ի՞նչ է երաժշտական մշակումը:
* Ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվում մշակում կատարելիս:
* Արդյո՞ք Կոմիտասի ստեղծագործությունը պետք է մշակել:
* Ի՞նչ մշակումներ կարող են հնչել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Ինչու՞:
Այս և այլ հարցերը կպարզաբանվեն հանդիպման ընթացքում:
Բանախոսներ՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան
երաժշտագետ Մհեր Նավոյան
կոմպոզիտոր Արթուր Ավանեսով

Մուտքն ազատ է: