Կոմիտասի 148-ամյակին նվիրված միջոցառումներ

Սեպտեմբերի 26, 2017

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հրավիրում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին.

12:00-Այց Կոմիտասի անվան պանթեոն՝ Վարդապետի շիրիմին

13:00-«Կոմիտասը և հայ կոմպոզիտորական արվեստը» թեմայով դասախոսություն, վարում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը

16:00-Համերգ․ Հայաստանի պետական կամերային երգչախումբ, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան: Ծրագրում՝ Կոմիտաս, Տիգրան Մանսուրյան, Դավիթ Հալաջյան:

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: