Կուտինայից Երուսաղեմ` Հմայող կապույտ սալիկների ճամփորդության հետքերով

Նոյեմբերի 5, 2016

Դասախոսություն-ֆիլմի դիտում

Նիրիթ Շալև-Խալիֆա, ա.գ.թ, արվեստաբան
«Yad Ben Zvi» հաստատություն, Երուսաղեմ
«Ben-Gurion University of the Negev» համալսարանի արվեստի ֆակուլտետ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նոյեմբերի 5-ին` ժամը 17։00-ին, հյուրընկալելու է Երուսաղեմից ժամանած արվեստաբան Նիրիթ Շալև-Խալիֆային, որը կներկայացնի դասախոսություն՝ նվիրված Երուսաղեմի հայկական հախճապակու արվեստին։
Մուտքն ազատ է։

Երուսաղեմի հայկական հախճապակին Երուսաղեմի լանդշաֆտի անբաժանելի մասն է կազմել և եղել է սուրբ քաղաքի առավել ականավոր խորհրդանիշերից մեկը։ Իր գեղագիտական նորմերը բարձր են գնահատվել բնակչության լայն շերտերի կողմից, այդ թվում` քրիստոնյաների, մուսուլմանների և հրեաների։ Այս գունագեղ արվեստի պատմությունը կապված է Երուսաղեմի հայ համայնքի պատմության և 20-րդ դարասզբի հայ ժողովրդի պատմության հետ։

Դասախոսության ընթացքում բանախոսը կներկայացնի պատմական հանգամանքները և գեղարվեստական ազդեցությունները, ինչպես նաև Երուսաղեմում և Անգլիայում գտնվող անծանոթ աշխատանքները։

Դասախոսության ավարտին կցուցադրվի կարճ վավերագրական ֆիլմ՝ Մարի Պալեանի «A Glimpse of Paradise» լայնածավալ աշխատանքի մասին։

Ֆիլմ` A Glimpse of paradise, The Armenian ceramics of Jerusalem
Ռեժիսոր` Yael Katzir
2006 թ. անգլերեն ենթագրերով, 25 րոպե

Դասախոսությունը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և ԻԿՈՄ Հայաստանի հետ համատեղ։