«Կտոր-կտոր»

2019թ. հունիսի 21-ից օգոստոսի 21-ը

Ին սիտու ինստալացիա`
Անուշ Ղուկասյան
Վիդեո ֆիլմ`
Հեղինակ և ռեժիսոր` Վահրամ Գալստյան
Երաժշտություն` Արթո Թունչբոյաջյան
Ժամանակը ջրի պես հոսում է։ Ջրի պես թափանցիկ է։ Թվում է, թե անհնար է նրան բռնել։ Այն կարելի է միայն զգալ, նկատել նրա թողած հետքերը։ Դարերի ու հազարամյակների հետքերը դրոշմվել են բնության մեջ։ Երկու արվեստագետների աշխատանքները՝ նվիրված խեցեղենին, կտոր առ կտոր երևան են հանում ժամանակի շերտերը։
Համադրող` Նայիրի Խաչատուրեան
Ցուցադրությունը նվիրված է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին։
Ցուցադրությունը բաց է ամեն օր` բացի չորեքշաբթի օրվանից, 2019թ. հունիսի 21-ից օգոստոսի 21-ը: