Հայտարարություն. Կոմիտասի թանգարան֊ինստիտուտն ընդունում է արխիվային նոր նյութեր
2 Օգոստոսի 2024Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի «Հավաքածուների հաշվառման և պահպանման» բաժինն ընդունում է արխիվային նոր նյութեր ներկայացնելու հայտեր։ Թանգարանի ֆոնդերի համալրման հայեցակարգին հղում համապատասխանող նվիրատվության կամ գնման առաջարկվող առարկաներ ունենալու դեպքում խնդրում ենք լրացնել կից ներկայացված հայտադիմումը հղում
Հայտ ներկայացնելու ուղեցույցներ
Հայտը ներկայացնող անձը պետք է ունենա տվյալ առարկայի փորձագիտական եզրակացությունը՝ համաձայն պետական գնման չափորոշիչների, լուսանկարը, առարկայի տվյալները, առարկայի գնման համար առաջարկվող արժեքը, առարկայի սեփականատիրոջ համաձայնությունը։
Ներկայացված հայտադիմումներն ուսումնասիրվելու են թանգարանի ֆոնդային գնահատող հանձնաժողովի կողմից՝ դրանց՝ թանգարանի հավաքածուի քաղաքականությանն ու առաքելությանը համապատասխան լինելու աստիճանը որոշարկելու նպատակով։
Ձեր ներդրումները կօգնեն հարստացնել Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի հավաքածուն:
Շնորհակալություն Ձեր աջակցության և մասնակցության համար։
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 570 576 հեռախոսահամարով կամ գրել նամակ archives.komitasmuseum@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Հարգանքով՝
Կոմիտասի թանգարան֊ինստիտուտ